YANGO ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
- ՑԱՆԿ
- ՆԱԽԱԲԱՆ
- 1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
- 2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐ
- 3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ
- 4. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ.ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
- 5. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- 6. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ
- 7. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐ
- 8. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ
- 9. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ
- 10. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
- 11. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- 12. ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ։ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
- 13. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐՈՒՅԹ
- 14. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ՝ YANGO ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԿ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
- ՉԻԼԻ
- ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ԲՈԼԻՎԻԱ
- ԹՈՒՐՔԻԱ
- ՊԵՐՈՒ
- ՀԱՅԱՍՏԱՆ
- ՂԱԶԱԽՍՏԱՆ
ՑԱՆԿ
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՎԵՐՆԵՐ
ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԱԽԱԲԱՆ
YANGO հաճախորների համար ծառայությունների մատուցման սույն շրջանակային պայմանագիրը («MSA» կամ «Պայմանագիր») ներառված է Yango-ի («Yango» կամ «մենք») և Ծառայություններն օգտագործող անձի («Հաճախորդ» կամ «դուք») միջև կնքված Պայմանագրի մեջ և կազմում է դրա անբաժանելի մասը, որը կնքվել է կողմերի միջև (այսուհետ առանձին՝ «Կողմ», իսկ միասին՝ «Կողմեր»):
Ծառայությունների մատուցման պատվերում կամ առաջարկում (երբ Պայմանագրի կնքումը հասանելի է առաջարկի ընդունման միջոցով) նշվում է ձեր կողմից օգտագործվող Ծառայությունների մատուցողը: Դա YANGO խմբի այն ընկերությունն է, որի հետ դուք Ծառայությունների մատուցման պայմանագիր եք կնքում:
Սույն MSA-ը կարգավորում է YANGO-ի կողմից ձեզ ցանկացած ծառայությունների մատուցումը: Կիրառելի իրավունքի ընտրությունը, վեճերի լուծման վայրը, որոշ որոշակի սահմանումներ և այլ կարևոր դրույթներ, որոնք առանձնահատուկ են որոշակի տարածաշրջանի համար, կախված են YANGO կոնկրետ ընկերությունից, որի հետ դուք պայմանագիր եք կնքում և սահմանվում են Հավելվածով՝ ըստ երկրների:
Ծառայությունների մատուցման ձեր պատվերում կամ առաջարկի պայմաններում (եթե կիրառելի է) նկարագրված Ծառայություններն օգտագործելով կամ դրանց հասանելիություն ստանալով՝ դուք դրանով ամբողջությամբ համաձայնում եք սույն MSA-ին և ընդունում եք այն: Եթե դուք համաձայն չեք սույն MSA-ին, դուք չպետք է օգտագործեք (կամ պետք է դադարեք օգտագործել) Հարթակը կամ Ծառայությունները:
Եթե դուք ֆիզիկական անձ եք, որն ընկերության անունից Պայմանագրի կնքման վերաբերյալ համաձայնություն է տալիս, դուք հավաստում և երաշխավորում եք, որ ունեք այդ ընկերության համար Պայմանագրով պարտավորություն ստանձնելու լիազորություններ և ձեր համաձայնութունը Պայմանագրի հետ դիտարկվելու է՝ որպես ընկերության համաձայնություն: Այդ դեպքում՝«ընկերություն», «դուք» կամ «ձեր» հասկացությունները կվերաբերեն այդ ընկերությանը և կկիրառվեն դրա նկատմամբ:
Եթե դուք Գործակալություն եք, դուք հավաստում և երաշխավորում եք, որ ունեք ձեր հաճախորդի կողմից բացահայտորեն արտահայտված օրինական լիազորություններ՝ նրա անունից Պայմանագրի կնքելու և Պայմանագրով սահմանված պարտավորություններ ստանձնելու համար:
1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
«Գովազդ» նշանակում է Հաճախորդի կողմից ստեղծված և/կամ տրամադրված ցանկացած տեքստային, գրաֆիկական, ինտերակտիվ, մուլտիմեդիա, տեսանյութ կամ այլ թվային գովազդային նյութեր, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանցով, պաստառներ, կոճակներ, բացվող պատուհաններ, տեսագովազդներ և ակտիվ URL-ներ։
«Փոխկապակցված անձ» նշանակում է ցանկացած իրավաբանական անձ, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է Կողմին (ինչպես սահմանված է ստորև), վերահսկվում է նրա կողմից կամ նրա հետ գտնվում է ընդհանուր վերահսկողության տակ, որտեղ «վերահսկողություն» նշանակում է քվեարկող բաժնետոմսերի ավելի քան 50%-ին ուղղակի կամ անուղղակի տիրապետում, ընդհանուր ժողովում ձայների մեծամասնության նկատմամբ ուղղակի կամ անուղղակի վերահսկողություն, տնօրենների խորհրդի անդամների մեծամասնությանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նշանակելու հնարավորություն և(կամ) վերահսկվող կազմակերպության կառավարման և քաղաքականության ուղղությունը ուղղորդելու կամ որոշելու այլ կերպ ձեռք բերված իրավունք:
«Գործակալություն» նշանակում է մեդիա գործակալություն, որը պայմանագրային հարաբերություններ ունի իր հաճախորդի(ների) հետ։
«Աշխատանքային օր» նշանակում է շաբաթ, կիրակի կամ Yango-ի գրանցման համապատասխան երկրում որպես պետական տոն սահմանված օրերից բացի այլ օր։
«Պայմանագիր» նշանակում է (i) սույն MSA-ը, (ii) Yango-ի ծառայությունների մատուցման հատուկ պայմանները և (iii) Հաճախորդի կողմից կամ նրա անունից ստորագրված ցանկացած հնարավոր ծառայության պատվեր կամ լրացում, կամ Հաճախորդի կողմից կամ նրա անունից ընդունված առաջարկ, որը հղում է կատարում սույն MSA-ին։ Տվյալ փաստաթղթերը միասին կարգավորում են Հաճախորդին ծառայությունների մատուցումը։
«Բովանդակություն» նշանակում է պատկերներ, գրաֆիկա, տեքստ, տվյալներ, տեսանյութեր, հղումներ կամ այլ ստեղծագործական տարրեր, որոնք կարող են տրամադրվել Հաճախորդի կողմից Yango-ի ընկերությանը և որոնք կարող են ներառվել Գովազդային հայտատարության մեջ կամ օգտագործվել այն տեղադրելու համար՝ ցանկացած ինտերակտիվ կայքի ցանկացած բովանդակության կամ նյութերի հետ միասին, որին տանում է ցանկացած Գովազդից հղումը:
«Հաճախորդի ինտերֆեյս» նշանակում է Հարթակի այն բաժինը, որը պարունակում է Հաճախորդին մատուցված Ծառայությունների վերաբերյալ Վիճակագրական տվյալներ և որը տալիս է Պայմանագրի Կողմերի միջև հեռակա փոխազդեցության հնարավորություն: Հաճախորդի ինտերֆեյսին հասանելիությունը (եթե կիրառելի է) Հաճախորդին տրամադրվում է Հարթակում Հաճախորդի հաշվի մուտքանունով և գաղտնաբառով հաստատումից հետո։
«Տվյալների պաշտպանության օրենսդրություն» նշանակում է Կողմերի նկատմամբ կիրառելի ցանկացած օրենք, որը վերաբերում է ֆիզիկական անձանց տվյալների կամ գաղտնիության պաշտպանությանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, տվյալների պաշտպանության ԵՄ ընդհանուր կանոնակարգը (Կանոնակարգ (ԵՄ) 2016/679) («GDPR»), GDPR-ն՝ այն մասով, որով այն ներառվել է Մեծ Բրիտանիայի ներքին օրենսդրության մեջ 2018 թվականի Եվրոպական Միության (Ելքի) մասին օրենքի 3-րդ բաժնով (ներառյալ Մեծ Բրիտանիայի կամ դրա մի մասի օրենքներով ժամանակ առ ժամանակ կատարված ցանկացած հետագա փոփոխություններ կամ լրացումներ), Մեծ Բրիտանիայի 2018 թվականի տվյալների պաշտպանության մասին օրենքը, 2020 թվականի Շվեյցարիայի տվյալների պաշտպանության մասին օրենքը և Կալիֆոռնիայի գաղտնիության իրավունքների մասին օրենքը (CPRA), ներառյալ ժամանակ առ ժամանակ կատարված ցանկացած հետագա փոփոխություններ կամ նորմատիվ ակտեր:
«Էլեկտրոնային հաշվետվություն» նշանակում է էլեկտրոնային ձևաչափով միակողմանի փաստաթուղթ, որը պարունակում է Yango-ի կողմից Հաշվետու ժամանակահատվածում մատուցված Ծառայությունների, այդ Ծառայությունների ծավալի և բովանդակության, ինչպես նաև դրանց մատուցման համար Yango-ին վճարված վարձատրության չափի մասին տեղեկատվություն։
«Հարթակ» նշանակում է Yango-ի սեփական հարթակները, որոնց միջոցով մատուցվում են Ծառայությունները, ներառյալ Yango-ի կողմից Հարթակ մուտք գործելու համար տրամադրված ցանկացած API (եթե կիրառելի է)՝ բացառապես Ծառայությունները մատուցելու նպատակով: Հաճախորդին ձեռք բերված ծառայությունները մատուցելու համար օգտագործվող համապատասխան հարթակը նշվում է Yango-ի ծառայությունների մատուցման հատուկ պայմաններում։
«Քաղաքականություն» նշանակում է Yango-ի կողմից Հաճախորդին տրամադրված գովազդի չափանիշները կամ տեխնիկական բնութագրերը, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով՝ բովանդակության ուղեցույցներ, տեխնիկական բնութագրեր, գաղտնիության քաղաքականություն, օգտագործողի փորձի քաղաքականություն, Yango-ի հանրային կերպարին համապատասխանության վերաբերյալ քաղաքականություն, անպարկեշտության վերաբերյալ համայնքի չափանիշներ (հաշվի առնելով ռեսուրսի այն ճշգրիտ մասը(ները), որտեղ պետք է ցուցադրվեն գովազդները), մոդերացիայի այլ կանոններ կամ գովազդի քաղաքականություն։
«Հաշվետու ժամանակաշրջան» նշանակում է օրացուցային ամիս։ Առաջին հաշվետու ժամանակաշրջանը սկսվում է Ծառայությունների մատուցման պատվերի ամսաթվից և տևում է մինչև այն ամսվա վերջին աշխատանքային օրը, երբ Yango-ն սկսում է ծառայությունների մատուցումը։ Վերջնական հաշվետու ժամանակաշրջանը սկսվում է այն ամսվա առաջին աշխատանքային օրվանից, երբ Պայմանագիրը լրանում է կամ դադարեցվում է, և ավարտվում է Պայմանագրի դադարեցման ամսաթվին կամ դրանից առաջ։
«Ներկայացուցիչ» նշանակում է Կողմի ցանկացած տնօրեն, պաշտոնատար անձ, աշխատակից, խորհրդատու, կապալառու, գործակալ և/կամ փաստաբան, որին տրվել են Կողմին ներկայացնելու բավարար լիազորություններ:
«Ծառայությունների պատվեր» նշանակում է փոխադարձաբար համաձայնեցված պայմանագրային փաստաթուղթ, որը ներառում է MSA-ը և Yango ծառայության հատուկ պայմանները, որի հիման վրա Yango-ն ծառայություններ է մատուցում Հաճախորդին: Սույն MSA-ի, Yango-ի ծառայությունների մատուցման հատուկ պայմանների և կիրառելի Ծառայությունների պատվերի հավելվածի միջև հակասության դեպքում՝ գերակայում է Պատվերի հավելվածը:
«Ծառայություններ» նշանակում է Yango-ի ծառայությունների մատուցման հատուկ պայմաններում նկարագրված ծառայություն(ներ)ը, որոնք ընտրվում և պատվիրվում են Հաճախորդի կողմից ծառայությունների պատվերում կամ առաջարկն ընդունելու եղանակով (եթե կիրառելի է):
«Yango ծառայությունների մատուցման հատուկ պայմաններ» նշանակում է Հաճախորդի կողմից պատվիրելու համար հասանելի մեկ կամ մի քանի Ծառայությունների համար կիրառելի համապատասխան պայմաններն ու դրույթները: Սույն MSA-ի և Հատուկ պայմանների դրույթների միջև հակասության դեպքում՝ գերակայում են Հատուկ պայմանների դրույթները:
«Վիճակագրություն» նշանակում է Yango-ի համակարգերից էլեկտրոնային տեսքով ավտոմատացված հաշվառման տվյալներ, որոնք, ի թիվս այլ բաների, կարող են պարունակել տվյալներ՝ Ծառայությունների ծավալի (օրինակ՝ գովազդների դիտումների քանակը, սեղմումները, փոխակերպումները կամ այլ նպատակային գործողությունները), վարձատրության չափի և Հաճախորդի կողմից Ծառայություններից օգտվելու հետ կապված այլ տեղեկություններ:
«Երրորդ կողմ»/«Երրորդ անձ» նշանակում է կազմակերպություն կամ անհատ, որը Պայմանագրի կողմ չէ: Հստակության նպատակով՝ Yango-ն, Գործակալությունը և վերոնշյալ կազմակերպությունների ցանկացած Փոխկապակցված անձ կամ ներկայացուցիչ Երրորդ կողմ չեն, բացառությամբ MSA-ի 14.4 բաժնում նշված դեպքերի, որտեղ «Երրորդ կողմ» նշանակում է ցանկացած անձ, որը Պայմանագրի կողմ չէ:
«Գրավոր (Գրավոր ձևով)» նշանակում է թղթային փաստաթուղթ, էլեկտրոնային նամակ կամ (երբ Հաճախորդը ստացողն է) Հաճախորդի ինտերֆեյսի միջոցով ուղարկված հաղորդագրություն:
«Yango» նշանակում է Yango համապատասխան իրավաբանական անձ, որը մատուցում է Ծառայություններ, ինչպես նշված է Ծառայությունների մատուցման պատվերում (հավելվածում) կամ առաջարկի համապատասխան պայմաններում:
2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐ
2.1. Պայմանագրի պայմանների և դրույթների համաձայն՝ Yango-ն Հաճախորդին տրամադրում է Ծառայություններ, որոնք կապված են տարբեր գովազդային հարթակներում գովազդի տեղադրման հետ, ինչպես նաև այլ հատուկ թվային գովազդային ծառայություններ և դրանց հետ կապված ծառայություններ, ինչպես նկարագրված է Yango ծառայությունների մատուցման կիրառելի հատուկ պայմաններում և (կամ) հավելվածներում, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ կնքվել Կողմերի կողմից և պարունակում են հղում այս MSA-ին:
2.2. Կողմերը Պայմանագիրը կնքում են կամ ծառայությունների մատուցման Պատվերի ընդունմամբ, կամ Կողմերի կողմից հավելվածի ստորագրմամբ, կամ Հաճախորդի կողմից համապատասխան առաջարկի (եթե կիրառելի է) ընդունմամբ:
2.3. Ծառայությունների մատուցման պատվերի ընդունումը համարվում է վավեր՝ հետևյալ ամսաթվերից ամենավաղը վրա հասնող ամսաթվին. (ա) Yango և Հաճախորդի կողմից Ծառայությունների մատուցման պատվերի գրավոր հաստատումը, (բ) առաջին Գովազդի ցուցադրումը, եթե Պատվերում այլ բան չի համաձայնեցվել, կամ (գ) Հաճախորդի կողմից Yango -ից հաստատող էլեկտրոնային նամակի ստացումը՝ «Click-to-sign» ընթացակարգին համապատասխան։
«Click-to-sign» ընթացակարգը նշանակում է Ծառայությունների մատուցման պատվերի, Պայմանագրի և/կամ դրա ցանկացած լրացման ստորագրման ընթացակարգը, որը ներառում է հետևյալ քայլերը՝ (i) Հաճախորդի կողմից Yango-ի կողմից տրամադրված էլեկտրոնային ձևի («Ձև») լրացում, (ii) ձևի վերջում «Ստորագրել պայմանագիրը» կոճակի (կամ նմանատիպ կոճակի) սեղմում և (iii) Yango-ից հաստատման էլ. նամակի ստացում։
2.4. Եթե Պայմանագրի կնքումը հասանելի է առաջարկի ընդունմամբ, նման ընդունումը համարվում է կատարված՝ Հաճախորդի կողմից համապատասխան Ծառայությունների հաշվի նախապես վճարման պահից՝ նշված ժամկետում: Եթե առաջարկը չի ընդունվում (այսինքն՝ հաշիվը չի վճարվում) նշված վճարման ժամկետում, առաջարկի գործողության ժամկետը լրանում է պատվիրված Ծառայությունների համար:
Հաճախորդի հետևյալ գործողությունները չեն համարվում առաջարկի ընդունում՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, միջոցների փոխանցումը՝ սխալ բանկային տվյալների օգտագործմամբ և/կամ առանց հաշվեհամարը, SWIFT-ը, IBAN-ը նշելու և/կամ առանց Հաճախորդի անունը նշելու:
Yango-ի կողմից ժամանակ առ ժամանակ անցկացվող հավատարմության ծրագրերին Հաճախորդի մասնակցության նպատակով՝ առաջարկը համարվում է ընդունված, երբ Հաճախորդն ընդունում է դրա պայմանները տրամադրված վեբ ձևաթղթում՝ նշելով «Համաձայն եմ» կամ նմանատիպ վանդակը։
3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ
3.1. Հաճախորդի օգտահաշիվը
3.1.1. Որոշակի ծառայությունների տրամադրման համար կարող է պահանջվել համապատասխան Հարթակում Հաճախորդի օգտահաշվի ստեղծում՝ համաձայն Yango-ի ծառայությունների մատուցման հատուկ պայմաններում սահմանված ընթացակարգի։ Այս դեպքում՝ Հաճախորդը պարտավոր է գրանցվել Հաճախորդի ինտերֆեյսում և Yango-ին տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն։
3.1.2. Հաճախորդը պարտավոր է Հաճախորդի ինտերֆեյսում առկա ողջ տեղեկատվությունը պահել թարմ վիճակում:
3.1.3. Հաճախորդը միանձնյա պատասխանատվություն է կրում Հաճախորդի ինտերֆեյսի մուտքանվան և գաղտնաբառի անվտանգության և գաղտնիության համար։
3.1.4. Հաճախորդն իրավասու չէ Հաճախորդի ինտերֆեյսին իր մուտքանունը և գաղտնաբառը փոխանցել որևէ երրորդ կողմի և/կամ նրանց օգտին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ Երրորդ կողմը. (ա) Հաճախորդի հաճախորդն է, և Հաճախորդը գործում է նրա անունից, և (բ) առանց բացառության ընդունում է Պայմանագրի դրույթները, ներառյալ Yango-ի գաղտնի տեղեկատվության և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը վերաբերող դրույթները, այնքանով, որքանով դա պահանջվում է այս Պայմանագրով։
3.1.5. Հաճախորդի ինտերֆեյսում Հաճախորդի մուտքանունով և գաղտնաբառով կատարված բոլոր գործողությունները համարվում են Հաճախորդի կողմից կատարված, և Հաճախորդը միանձնյա պատասխանատվություն է կրում նման գործողությունների համար:
3.2. Yango-ն իրավունք ունի (բայց պարտավոր չէ).
3.2.1. կասեցնել Ծառայությունների մատուցումը կամ Հաճախորդի ինտերֆեյսին և/կամ Հարթակին հասանելիությոունը՝ հետևյալ դեպքերում՝ (ա) Հաճախորդի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման դեպքում. (բ) Հաճախորդի կողմից Պայմանագրով նախատեսված որևէ վարձատրության վճարման պարտավորության դեպքում. կամ (գ) իրավասու մարմնից Yango-ի դեմ հայցի ստացման և/կամ գովազդների, բովանդակության կամ Հաճախորդի կողմից Ծառայություններից օգտվելու հետ կապված դատարանի որոշման.
3.2.2. ժամանակավորապես կասեցնել Ծառայությունների մատուցումը՝ Yango-ի կողմից Ծառայությունները մատուցելու համար օգտագործվող ծրագրային և սարքային ապահովման հետ կապված պլանային սպասարկման կամ վերանորոգման աշխատանքների ժամանակահատվածում, ինչպես նաև նման ծրագրային և սարքային ապահովման աշխատանքի տեխնիկական խափանումների դեպքում՝ խնդիրների լուծման ժամանակահատվածում.
3.2.3. իր բացառիկ և բացարձակ հայեցողությամբ՝ հրաժարվել որևէ Գովազդ տեղադրելուց՝ հիմնվելով մոդերացիայի արդյունքների վրա, և
3.2.4. իր բացառիկ և բացարձակ հայեցողությամբ՝ մերժել կամ հեռացնել այն ռեսուրսներից, որտեղ հրապարակվում են Գովազդները, ցանկացած Գովազդ, որի հետ կապված՝ ծրագրային կոդը (օրինակ՝ պիքսելներ, թեգեր, JavaScript) կամ թիրախային կայքը չի համապատասխանում Քաղաքականությանը, կամ որը, Yango-ի ողջամիտ կարծիքով, չի համապատասխանում գործող օրենքներին, կանոնակարգերին, դատական կամ վարչական որոշումներին: Yango-ն նաև իրավասու է, իր բացառիկ և բացարձակ հայեցողությամբ, մերժել կամ հեռացնել այն ռեսուրսներից, որտեղ հրապարակվում են Գովազդները, ցանկացած Գովազդ, որի թիրախային կայքը վնաս է հասցնում կամ կարող է վնաս հասցնել Yango- կամ դրա Փոխկապակցված անձանց գործարար համբավին։
3.3. Հաճախորդը պարտավորվում է չօգտագործել Հարթակն՝ այնպիսի եղանակներով, որոնք հստակորեն նախատեսված չեն Պայմանագրում և համապատասխան տեխնիկական բնութագրերում:
4. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ.ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
4.1. Ծառայությունների մատուցման համար Yango-ի վարձատրությունը հաշվարկվում և վճարվում է Ծառայությունների պատվերում և/կամ Պայմանագրի Հավելվածներում համաձայնեցված կամ առաջարկների պայմաններում (եթե կիրառելի է) սահմանված վճարման պայմաններին համապատասխան:
4.2. Սույն Պայմանագրով մատուցված Ծառայությունների համար Yango-ի վարձատրությունը հաշվարկվում է՝ հիմնվելով. (ա) Հաշվետու ժամանակաշրջանում մատուցված Ծառայությունների ծավալի վրա և (բ) Ծառայության Պատվերում (հավելված) նշված գնագոյացման մոդելի վրա:
4.3. Պայմանագրի կատարման նպատակներով՝ ներառյալ մատուցվող ծառայությունների շրջանակը և վճարման ենթակա վարձատրության չափը որոշելը, կօգտագործվեն միայն Yango համակարգերի կողմից հավաքված վիճակագրական տվյալները: Yango-ն չի ընդունի որևէ այլ չափման համակարգ կամ որևէ տեսակի վիճակագրություն և դրանք որևէ ազդեցություն չեն ունենա Պայմանագրի շրջանակներում:
4.4. Հաշվետվություն
4.4.1. Այն դեպքերում, երբ որոշակի Ծառայություններ նախատեսում են Հաճախորդին ինտերֆեյսին հասանելիության հնարավորության տրամադրում, վիճակագրական տվյալները և հաշվի մնացորդը կարող են հասանելի լինել Հաճախորդի ինտերֆեյսում: Այլ դեպքերում՝ վիճակագրական տվյալները կարող են Yango-ին տրամադրվել էլեկտրոնային փոստով՝ Հաճախորդի պահանջով, 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում։ Այնուամենայնիվ, ընթացիկ Հաշվետու ժամանակաշրջանի վիճակագրական տվյալները տրամադրվում են բացառապես տեղեկատվական նպատակներով և չեն կարող համարվել վերջնական։ Yango-ի վարձատրության ընդհանուր գումարը նշվում է էլեկտրոնային հաշվետվություններում և հաշիվներում, որոնք տրամադրվում են Yango-ի գրանցման վայրի համապատասխան երկրի կանոնակարգերին համապատասխան։
4.4.2. Յուրաքանչյուր Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում Yango-ն ուղարկում է համապատասխան Հաշվետու ժամանակաշրջանում մատուցված ծառայությունների հաշիվ և Էլեկտրոնային հաշիվ՝ Հաճախորդի՝ Պատվերում նշված էլեկտրոնային փոստի հասցեին (հաշիվների դուրսգրման համար նախատեսված հասցե): Հաշիվը և էլեկտրոնային հաշիվը համարվում են Հաճախորդի կողմից ստացված՝ դրանց ուղարկման օրվան հաջորդող աշխատանքային օրը։
4.4.3. Հաշվետու ժամանակաշրջանում մատուցված ծառայությունները կհամարվեն Հաճախորդի կողմից էլեկտրոնային հաշվի մեջ նշված չափով ընդունված, եթե Yango-ն Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում Հաճախորդից Էլեկտրոնային հաշվի վերաբերյալ գրավոր առարկություններ չստանա: Yango-ն պարտավոր չէ ընդունել կամ դիտարկել Հաճախորդի կողմից էլեկտրոնային հաշվի մեջ նշված Ծառայությունների վերաբերյալ ներկայացված որևէ առարկություն՝ նշված 10-օրյա (տասնօրյա) ժամկետի լրանալուց հետո, ներառյալ Ծառայությունների քանակի (ծավալի), արժեքի և որակի վերաբերյալ պահանջները։
4.5. Բոլոր հաշվարկները կատարվում են Ծառայությունների մատուցման պատվերում (հավելված) համաձայնեցված արժույթով՝ Yango-ի բանկային հաշվին միջոցների՝ բանկային փոխանցման միջոցով կամ Yango-ի կողմից ընդունելի այլ թույլատրելի եղանակներով:
4.6. Հաճախորդի վճարային պարտավորությունը համարվում է կատարված՝ Yango-ի բանկային հաշվին միջոցների մուտքագրման պահից։
4.7. Կանխավճարի (կանխավճարային վճարման) դեպքում՝ Հաճախորդի բոլոր իրավունքները, որոնք սահմանված են սույն Պայմանագրով, կախված են Yango-ի կողմից ամբողջական վճարման ստացումից: Բացի դրանից, Yango-ն կարող է կասեցնել Ծառայությունների մատուցումը՝ մինչև վճարման ենթակա բոլոր գումարների լրիվ մարումը։
4.8. Հաճախորդը պարտավոր է վճարման նպատակում նշել հաշվի համարը, ինչպես նաև Հաճախորդի լրիվ անունը։ Եթե պահանջվող տեղեկատվությունը բացակայում է, թերի է կամ սխալ է, ցանկացած հաշվարկ համարվում է ավարտված միայն Հաճախորդից պատշաճ տեղեկատվությունը ստանալուց հետո։
4.9. Հարկեր և այլ պարտադիր վճարներ
4.9.1. Յուրաքանչյուր Կողմ միանձնյա պատասխանատվություն է կրում հարկերի հաշվարկման և վճարման համար՝ համաձայն գործող օրենսդրության: Ծառայությունների արժեքը ներառում է բոլոր կիրառելի հարկերը, վճարները, տուրքերը և այլ վճարումները, որոնք գանձվում են Yango -ի գրանցման երկրի հարկային օրենսդրությանը համապատասխան (եթե այդպիսիք կան):
4.9.2. Yango-ին ծառայությունների համար վճարման ենթակա վարձատրությունը մնում է անփոփոխ, և դրա գումարը Հաճախորդի կողմից փոխանցվում է ամբողջությամբ՝ առանց որևէ հարկերի, վճարների, տուրքերի և/կամ այլ վճարումների պահման։ Եթե Հաճախորդն օրենքով պարտավոր է վճարել Yango-ի՝ որպես եկամուտ ստացողի կողմից վճարման ենթակա որևէ այլ հարկ, տուրք և/կամ այլ վճար, ապա Հաճախորդի կողմից վճարման ենթակա ընդհանուր գումարը պետք է ավելացվի այնպես, որ Yango-ի կողմից ստացված զուտ գումարը հավասար լինի MSA-ի 4.2 կետի համաձայն հաշվարկված գումարին։
4.9.3. Պայմանագրի հետ կապված դրոշմանիշային վճարը (եթե առաջանում է) պետք է Հաճախորդի կողմից ամբողջությամբ վճարվի:
4.10. Եթե Հաճախորդը ժամանակին չի կատարում վճարումը, Հաճախորդը պարտավոր է վճարել տույժ՝ չվճարված մնացորդի նկատմամբ՝ կետանցի յուրաքանչյուր օրացուցային օրվա համար հաշվում նշված չվճարված գումարի զրո մեկ տոկոսի (0.01%) չափով կամ գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն գումարի չափով: Այդպիսի տոկոսները հաշվարկվում են չվճարված մնացորդի նկատմամբ՝ մինչև դրա լրիվ մարումը։
Եթե Հաճախորդի՝ Yango-ին վճարումներ կատարելու հնարավորության վրա էականորեն բացասաբար ազդում է Հաճախորդի վերահսկողությունից դուրս գտնվող իրադարձություն, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, բանկային քլիրինգի համակարգերի խափանումը կամ արտակարգ դրությունը, ապա Հաճախորդը կձեռնարկի բոլոր ողջամիտ միջոցները՝ Յանգոյին վճարումները ժամանակին կատարելու համար, սակայն նման հանգամանքներից առաջացած ցանկացած ուշացում նման հանգամանքների տևողության ընթացքում չի համարվի խախտում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով վերը նշվածը, ուշացման նման արդարացումը ոչ մի կերպ չի ազատում Հաճախորդին իր որևէ պարտավորությունից՝ կապված այն գումարի հետ, որը կվճարվեր նման հանգամանքների բացակայության դեպքում։
4.11. Գնի փոփոխություններ: Այն ծառայությունների համար, որոնց արժեքը հաշվարկվում է գնացուցակի հիման վրա, Yango-ն իրավունք ունի ճշգրտել գները՝ իր բացառիկ հայեցողությամբ:
Մինչդեռ, ծառայության գները փոփոխության ենթակա չեն՝ նոր գների ուժի մեջ մտնելուց առաջ վճարված Ծառայությունների ծավալի նկատմամբ (նոր գների ուժի մեջ մտնելուց առաջ Կողմերի կողմից համաձայնեցված, եթե Պայմանագիրը նախատեսում է հետվճարում), նոր գների ուժի մեջ մտնելուց առաջ տրված հաշիվներով, բացառությամբ կետանցված հաշիվների: Հաճախորդը հաստատում և համաձայն է, որ օգտագործումը գնի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո իր կողմից Ծառայություններից օգտվելը շարունակելը կհամարվի նոր գների ընդունում։ Եթե Հաճախորդը համաձայն չէ փոփոխված գներին, նրա համար միակ հասանելի միջոցը Պայմանագրի դադարեցումն է՝ գրավոր ծանուցում տալով, որի դեպքում՝ Պայմանագիրը կդադարեցվի գնի փոփոխության ուժի մեջ մտնելու օրվանից։
5. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
5.1. Պայմանագրի պայմաններին և դրույթներին համապատասխանության պայմանով՝ Yango-ն սույնով Հաճախորդին տրամադրում է Պայմանագրի ժամկետի ընթացքում Հարթակ մուտք գործելու և օգտագործելու ոչ բացառիկ, ոչ փոխանցելի, ոչ ենթալիցենզավորվող լիցենզիա՝ բացառապես Ծառայությունները ստանալու նպատակով: Հաճախորդն ընդունում և համաձայն է, որ Հարթակի նկատմամբ բոլոր իրավունքները, սեփականության իրավունքները և շահերը, ներառյալ դրանում առկա բոլոր մտավոր սեփականության իրավունքները, պատկանում են և կշարունակեն պատկանել Yango-ին և դրա Փոխկապակցված անձանց և/կամ լիցենզատուներին։
5.2. Հաճախորդը պարտավորվում է չփոփոխել, չհարմարեցնել, չթարգմանել, չստեղծել ածանցյալ աշխատանքներ, չդեկոմպիլյացնել, չիրականացնել հակադարձ մշակում, մասերի չբաժանել կամ այլ կերպ չփորձել ստանալ Yango հարթակի, Ծառայությունների կամ Yango-ի կողմից սույն Պայմանագրի կատարման նպատակով տրամադրված որևէ ծրագրային ապահովման կամ փաստաթղթի սկզբնական կոդը:
5.3. Պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում և բացառապես Ծառայությունների մատուցման նպատակով՝ Հաճախորդը սույնով Yango-ին և նրա Փոխկապակցված անձանց տրամադրում է ողջ աշխարհում, անհատույց, ոչ բացառիկ իրավունք (ենթալիցենզիայի իրավունքով) վերարտադրման, փոփոխման, հրապարակայնորեն ցուցադրման, տարածման և հանրությանը հասանելի դարձնելու միջոցով հետևյալի օգտագործման իրավունք (ներառյալ Yango-ի ծառայություններում և գովազդային նյութերում). (ա) Հաճախորդի ապրանքանիշերը և լոգոները, ինչպես նաև Բովանդակությունը. (բ) Հաճախորդի կողմից տրամադրված և/կամ Հաճախորդի կողմից ստեղծված ցանկացած գովազդ՝ օգտագործելով Հարթակի ֆունկցիոնալությունը (եթե կիրառելի է):
Հաճախորդը հայտարարում, երաշխավորում և պարտավորվում է, որ ունի բոլոր անհրաժեշտ լիցենզիաները, իրավունքները և թույլտվությունները՝ Գովազդներում պարունակվող Բովանդակությունն ու նյութերը Պայմանագրի նպատակների համար օգտագործելու համար, ներառյալ՝ Yango-ին և դրա Փոխկապակցված անձանց ձեռնարկություններին վերը նշված իրավունքները տրամադրելու համար, և պատասխանատու է դրանց հետ կապված ցանկացած հոնորարների, վճարների և վարձատրության վճարման համար։
6. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ
6.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում՝ (ա) Ծառայությունների մատուցման համապատասխան Պատվերի ընդունման պահից, ինչպես նկարագրված է 2.3 կետում, կամ (բ) Հաճախորդի կողմից առաջարկի ընդունման պահից (եթե կիրառելի է որոշակի Ծառայությունների համար), կամ (գ) Կողմերի կողմից համապատասխան հավելվածի ստորագրման պահից:
6.2. Գործողության ժամկետ. Եթե Պայմանագիրը վաղաժամկետ չլուծվի՝ MSA-ի կամ կիրառելի օրենսդրության համաձայն, այն կշարունակի գործել մինչև հետևյալ պահը.
6.2.1. Պատվերի (հավելվածի) հիման վրա մատուցվող Ծառայությունների համար՝ ինչպես նշված է Պատվերում (հավելված), և ավտոմատ կերպով երկարաձգվում է յուրաքանչյուր հաջորդ 12-ամսյա (տասներկուամսյա) ժամանակահատվածի համար, եթե Կողմերից որևէ մեկը Պայմանագրի ժամկետի ավարտից առնվազն 30 (երեսուն) օրացուցային օր առաջ մյուս Կողմին չուղարկի Պայմանագրի երկարաձգումից հրաժարվելու մասին գրավոր ծանուցում:
6.2.2. ընդունված առաջարկի հիման վրա մատուցվող Ծառայությունների համար՝ մինչ Կողմերը շարունակում են կատարել Պայմանագրով իրենց պարտավորությունները, այսինքն՝ մինչ Հաճախորդը վճարում է Ծառայությունների համար, իսկ Yango-ն մատուցում է Ծառայությունները՝ դրանց արժեքին համապատասխանող չափով։
6.3. Պայմանագրի լուծում՝ առանց բացատրության (Պայմանագրից հրաժարում)՝ անկախ սույն Պայմանագրով նախատեսված լուծման այլ իրավունքներից, Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած պահի չեղարկել Ծառայության Պատվերը (Հավելված) կամ լուծել Պայմանագիրը՝ մյուս Կողմին ցանկացած պատճառով առնվազն 30 (երեսուն) օրացուցային օր առաջ գրավոր ծանուցում տալով և առանց որևէ լրացուցիչ վճարի գանձման:
6.4. Խախտման պատճառով լուծում. Եթե MSA-ում այլ բան նշված չէ կոնկրետ խախտումների վերաբերյալ, ինչպես Yango-ն, այնպես էլ Հաճախորդը կարող են լուծել Պատվերը (Հավելվածը) կամ Պայմանագիրը՝ մյուս Կողմին գրավոր ծանուցմամբ, որն ուժի մեջ կմտնի անմիջապես, եթե մյուս Կողմն էականորեն խախտում է Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները և՝ (ա) նման խախտումը անշտկելի է, կամ (բ) խախտումը շտկելի է, բայց չի շտկվում գրավոր ծանուցումը ստանալուց հետո՝ տասը (10) օրացուցային օրվա ընթացքում: Պայմանագրի պայմանների խախտման դեպքում Կողմերից որևէ մեկի կողմից խախտման պատճառով Պայմանագրի լուծումը կամ Պատվերի չեղարկումն իրավական պաշտպանության ոչ բացառիկ միջոց է և իրականացվում է՝ առանց վնասելու այդ Կողմի որևէ այլ իրավունք կամ իրավական պաշտպանության միջոց։
6.4.1. Yango-ն իրավունք ունի անհապաղ լուծել Պատվերը (դիմումը) կամ չեղարկել նման խախտման հետ կապված Գովազդի(ների) տեղադրումը, եթե՝ (ա) Հաճախորդը 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում չի վերացնում Քաղաքականության խախտումը, կամ (բ) Հաճախորդը խախտում է նույն Քաղաքականությունը պարբերաբար (այսինքն՝ երկու կամ ավելի անգամ), ինչը վկայում են խախտման մասին ծանուցումները՝ չնայած այն հանգամանքին, որ Հաճախորդը հետագայում շտկում է նման խախտումները:
6.5. Կողմերը սույնով համաձայնում են, որ Պայմանագրի կամ որևէ Ծառայության Պատվերի (Հավելվածի) վավերական լուծման կամ գործողության ժամկետի ավարտի համար, ինչպես նշված է MSA-ում, դատարանի որոշում անհրաժեշտ չէ:
6.6. Պայմանագրի կամ Պատվերի (հավելվածի) գործողության ժամկետի ավարտը կամ լուծումը (ցանկացած պատճառով) չի ազդի Կողմերից որևէ մեկի՝ այդ պահին ունեցած կուտակված իրավունքների կամ պարտավորությունների վրա, և չի ազդի որևէ դրույթի վրա, որը բացահայտ կամ ենթադրաբար նախատեսված է ուժի մեջ մնալ՝ ժամկետի ավարտից կամ լուծումից հետո (ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, գաղտնիության պարտավորություններով, հաշվարկներով և տեղեկատվության օգտագործմամբ):
6.7. Կողմերը պարտավորվում են ավարտել բոլոր չավարտված հաշվարկները՝ Պայմանագրի գործողության ժամկետի ավարտից կամ ցանկացած Պատվերի (հավելվածի) ցանկացած այլ դադարեցումից/չեղարկումից հետո՝ 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում:
6.8. Հաճախորդի կողմից խախտման պատճառով՝ Պայմանագրի կամ Պատվերի (հավելվածի) լուծման դեպքում՝ Yango-ն իրավունք ունի պահելու արդեն վճարված գումարները՝ Yango-ի կողմից նման խախտման հետ կապված կրած ցանկացած վնասի չափի սահմաններում։
7. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՎ ՀԱՎԱՍՏՈՒՄՆԵՐ
7.1 Փոխադարձ երաշխիքներ. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմին հավաստում և երաշխավորում է, որ՝ (ա) ունի բոլոր անհրաժեշտ լիազորություններն ու իրավունքները՝ կնքելու և կատարելու սույն Պայմանագրով իր պարտավորությունները, և (բ) Պայմանագրի կնքումը և դրա համաձայն իր համապատասխան պարտավորությունների կատարումը չի խախտում և չի խախտի որևէ պայմանագիր, որի կողմ է ինքը կամ որով այլ կերպ կապված է։
7.2. Հաճախորդի երաշխիքները. Հաճախորդը հավաստում, երաշխավորում և պարտավորվում է, որ.
7.2.1. Գովազդներում պարունակվող գովազդները, Բովանդակությունը և նյութերը չեն պարունակում որևէ ծրագիր, տեղեկատվություն, կոդ կամ հրաման, ներառյալ վիրուսներ, ծրագրային «ռումբեր», «որդեր», հետին դռներ կամ «տրոյական ձիեր», որոնք նախատեսված են (i) Yango ծրագրային կամ սարքային համակարգերի անսարքություն, ինքնաոչնչացում կամ սպասարկման մերժում առաջացնելու համար. (ii) որևէ համակարգչի, ցանցի կամ դրանում պարունակվող որևէ տեղեկատվության, ծրագրի կամ տվյալների աշխատանքը վնասելու կամ խաթարելու համար. կամ (iii) որևէ ծրագրային կամ սարքային համակարգին չարտոնված մուտք ապահովելու համար։
7.2.2. Գովազդները, բովանդակությունը և Հաճախորդի կողմից Yango-ին տրամադրված ցանկացած այլ տեղեկատվություն և նյութ ամբողջական և ճշգրիտ են, չեն խախտում Երրորդ անձանց իրավունքները և լիովին համապատասխանում են բոլոր կիրառելի օրենքներին, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, գովազդի, մտավոր սեփականության և մրցակցության մասին ցանկացած օրենք, և այս առումով Yango-ին կտրամադրվեն գովազդվող Հաճախորդի բոլոր անհրաժեշտ պետական համաձայնեցումները կամ թույլտվությունները (եթե կիրառելի են):
7.3. ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ։ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ՈՐԸ ԳՈՐԾՈՒՄ Է «ԻՆՉՊԵՍ ԿԱ» (AS IS) ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ։ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ՝ YANGO-Ն ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔ ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՐԵՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔԻՑ ԿԱՄ ՊԱՅՄԱՆԻՑ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ, ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿՈՆԿՐԵՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԹԱԿԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆՍԽԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ:
YANGO-Ն ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ՝ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ, ԴՐԱՆՑ ՑՈՒՑԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՄ ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՑԱՆԿԱՑԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:
8. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ
8.1 MSA-ի 8.6 կետի շարունակական կիրառման պայմանով՝ Կողմերից ոչ մեկը որևէ հանգամանքի դեպքում՝ պատասխանատվություն չի կրի հետևյալի համար՝ (ա) անուղղակի, պատահական, հատուկ կամ տուգանային վնասների համար. կամ (բ) արտադրության, օգտագործման, բիզնեսի, եկամտի կամ շահույթի կորստի, կամ բիզնեսի ընդհատման, տեղեկատվության կորստի կամ տվյալների կորստից (յուրաքանչյուր դեպքում՝ ուղղակի կամ անուղղակի) առաջացած որևէ վնասի համար, որը մյուս Կողմը կրել է Պայմանագրի կատարման հետ կապված, նույնիսկ եթե այդ Կողմին տեղեկացվել է նման վնասների հնարավորության մասին:
8.2. Կողմերից ոչ մեկը պատասխանատվություն չի կրում մյուս Կողմի առջև՝ այն դեպքերում և այնքանով, որքանով իր կողմից խախտումը մյուս Կողմի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու ուղղակի հետևանք է:
8.3. Հաճախորդը միանձնյա և լիակատար պատասխանատվություն է կրում Գովազդների, Բովանդակության և Գովազդներում պարունակվող նյութերի, ինչպես նաև բոլոր այն կայքերի համար, որոնց դրանք հղումներ են կատարում կամ պարունակում են անցումներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, նման տեղեկատվության և նյութերի ամբողջականության, բովանդակության և ձևի վերաբերյալ բոլոր իրավական պահանջների պահպանման համար:
8.4 Հաճախորդը պարտավորվում է Yango-ին և դրա Փոխկապակցված անձանց և Ներկայացուցիչներին («Զերծ պահվող կողմեր») լիովին փոխհատուցել, պատասխանատվությունից զերծ պահել կամ պաշտպանել բոլոր կորուստներից, վնասներից, պարտավորություններից, դատական որոշումներից, պահանջներից, տուգանքներից, ծախսերից և վճարներից (ներառյալ փաստաբանի ողջամիտ վարձատրությունը) («Կորուստներ»), որոնք առաջացել են Երրորդ անձանց կամ պետական մարմինների կողմից Զերծ պահվող կողմի դեմ ներկայացված ցանկացած դատական հայցի, պահանջի կամ վարույթի (համատեղ՝ «Պահանջներ») կապված հետևյալի հետ՝ (ա) Հաճախորդի կողմից սույն MSA-ում նշված իր հավաստումների և երաշխիքների ենթադրյալ խախտման, (բ) Հաճախորդի կողմից Քաղաքականության խախտման, (գ) Հաճախորդի կողմից կիրառելի օրենսդրության, այդ թվում՝ Տվյալների պաշտպանության կիրառելի օրենքների ցանկացած խախտման, կամ (դ) ցանկացած գովազդի կամ բովանդակության, որը՝ (i) խախտում է որևէ կիրառելի օրենք, նորմատիվ ակտ, դատական կամ վարչական ակտ, (ii) կրում է զրպարտչական կամ անպարկեշտ բնույթ, կամ (iii) փաստացի խախտում է կամ պնդում են, որ խախտում է նման Երրորդ անձի մտավոր սեփականության իրավունքները:
Yango-ն իրեն իրավունք է վերապահում ստանձնել ցանկացած հարցի բացառիկ պաշտպանությունն ու վերահսկողությունը, որը ենթակա է Հաճախորդի կողմից փոխհատուցման: Այդ դեպքում՝ Հաճախորդը պարտավորվում է համագործակցել Yango-ի հետ՝ կիրառելով բոլոր հասանելի միջոցները և Yango-ի խնդրանքով նրան տրամադրել Ծառայությունների օգտագործման վերաբերյալ բոլոր պահանջվող տեղեկությունները, օգնել Yango-ին՝ կարգավորել Պահանջները և փոխհատուցել բոլոր վնասները։
8.5. MSA-ի 8.6 կետի շարունակական կիրառման դեպքում՝ Yango-ի կամ նրա Փոխկապակցված անձանց և Ներկայացուցիչների ընդհանուր պատասխանատվությունը՝ լինի պայմանագրային, վնասի պատճառման հետևանքով, մոլորեցման հետ կապված կամ այլ հիմքերով, որոնք բխում են սույն Պայմանագրից կամ կապված են դրա հետ, ոչ մի դեպքում չի կարող գերազանցել Հաճախորդի կողմից Yango-ին Պայմանագրի համաձայն փաստացի վճարված վճարների ընդհանուր գումարը, որը վճարվել է պահանջի պատճառ հանդիսացող միջադեպին նախորդող վեց (6) ամիսների ընթացքում:
8.6. Սույն Պայմանագրում ոչինչ չպետք է բացառի կամ սահմանափակի Կողմերի պատասխանատվությունը՝ հետևյալի համար՝ (ա) խարդախ գործողությունների և ի սկզբանե կեղծ հայտարարությունների, (բ) խախտող Կողմի անփութության հետևանքով առաջացած մահվան կամ մարմնական վնասվածքի, (գ) Գաղտնի տեղեկատվության անօրինական օգտագործման կամ (դ) ցանկացած այլ հանգամանքների համար, որոնց համար պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել գործող օրենսդրության համաձայն:
9. ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ
9.1. Բացառությամբ վճարման պարտավորությունների, ոչ Yango-ն, ոչ էլ Հաճախորդը պատասխանատվություն չեն կրելու համապատասխան պարտավորությունների կատարման ուշացման կամ չկատարման համար՝ համաձայնագրով նախատեսված, եթե նման ուշացումը կամ չկատարումը պայմանավորված է նրանց ողջամիտ վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքներով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ պատերազմ, զինամթերքի, դրա մասերի, ռազմական տեխնիկայի, զենքի, ոչնչացման ցանկացած միջոցի և շենքերը, կառույցները և ցանկացած այլ ենթակառուցվածք վնասելու համար օգտագործվող այլ մեքենաների ու սարքավորումների կիրառման հետևանքներ, հրդեհ, ջրհեղեղ, վթար, երկրաշարժ, ինտերնետի կամ դրա մասերի գործունեության խափանումներ, հեռահաղորդակցության գծերի անսարքություններ, էլեկտրամատակարարման ընդհատումներ, ցանցային խափանումներ, կապի գծերի որակի հետ կապված խնդիրներ, ֆորս-մաժոր (անհաղթահարելի ուժ), կառավարության գործողություններ, համաճարակ, համավարակ, հանրային առողջության արտակարգ իրավիճակներ, ապստամբություն կամ աշխատանքային վեճեր (բացառությամբ այն գործադուլների, որոնք առաջացել են սույն կետի վրա հենվել ձգտող Կողմի աշխատակիցների կողմից) («Ֆորս-մաժոր իրադարձություն»)։
9.2. Կողմը, որը չի կարողանում կատարել Պայմանագրով իր պարտավորությունները՝ անհաղթահարելի ուժի պատճառով, պարտավոր է անմիջապես Գրավոր տեղեկացնել մյուս Կողմին այդ հանգամանքների բնույթի մասին, որոնք հանգեցրել են Պայմանագրի ուշացմանը կամ չկատարմանը, և մյուս Կողմի պահանջով տրամադրել համապատասխան հիմնավորող փաստաթղթերի պատճենները:
9.3 Եթե Yango-ի մոտ առաջանում է պարտավորությունների կատարման ուշացում կամ չկատարում՝ անհաղթահարելի ուժի պատճառով, Yango-ն 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում կձեռնարկի ողջամիտ ջանքեր՝ գովազդն այլ օր կամ ժամանակահատվածով տեղափոխելու առաջարկ անելու համար։ Եթե նման փոխարինող ժամանակահատվածներից ոչ մեկը Հաճախորդի համար ողջամտորեն ընդունելի չէ, Yango-ն Հաճախորդին կտրամադրի համամասնական զեղչ՝ գովազդային տարածքի, ժամանակի և/կամ ծրագրի համար Պայմանագրով գանձվող վճարներից՝ գնման պահին տարածքի, ժամանակի և/կամ ծրագրի միջոցների արժեքին համապատասխան գումարի չափով։
9.4. Եթե անհաղթահարելի ուժի ազդեցության տևողությունը գերազանցում է երեք (3) ամիսը, Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու Պայմանագիրը: Այս դեպքում՝ Yango-ն իրավունք ունի պահանջել փաստացի մատուցված, բայց դեռևս չվճարված Ծառայությունների համար վճարում:
9.5. Հաշվի առնելով ՀԾՀ (MSA) 9.1 բաժնի դրույթները՝ Yango-ն պատասխանատվություն չի կրելու սույն Համաձայնագրով իր պարտավորությունների մասնակի կամ ամբողջական չկատարման համար, եթե նման չկատարումը ծառայությունների, գործառույթների կամ այլ տեխնիկական հնարավորությունների անհասանելիության հետևանք է, որոնց գործունեությունն ուղղակիորեն կապված է սույն Համաձայնագրով Ծառայությունների մատուցման հետ (օրինակ՝ փոխարկումները հետևելու հնարավորություն տվող ծառայության անհասանելիությունը կամ գովազդային ցանցում Գովազդի և այլ նյութերի ցուցադրման անհասանելիությունը), և որոնք Yango-ն չի կարողացել կանխատեսել կամ կանխել ողջամիտ միջոցներով։ Նման ծառայությունների, գործառույթների և տեխնիկական հնարավորությունների անհասանելիության դեպքում Yango-ն իրավունք ունի ոչ թե կասեցնելու Ծառայությունների մատուցումը, այլ փոփոխելու դրանց մատուցման պայմանները՝ այն ձևով, որը հնարավոր է նման փոփոխության պահին, և տեղեկացնելու Հաճախորդին նման փոփոխության մասին (ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ Հաճախորդի քարոզարշավի կարգավորումների փոփոխությունը)։
10. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
10.1. Կողմերը պարտավորվում են չբացահայտել և գաղտնի համարել Պայմանագրի պայմանները, Պայմանագրի գործողության ընթացքում յուրաքանչյուր Կողմի առևտրային գործունեության վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև մեկ Կողմի կողմից մյուս Կողմին փոխանցված և Բացահայտող Կողմի կողմից որպես գաղտնի տեղեկատվություն (այսուհետ՝ «Գաղտնի տեղեկատվություն») նշված ցանկացած տեղեկատվություն, և չբացահայտել, չհրապարակել կամ այլ կերպ չփոխանցել նման տեղեկատվությունը որևէ Երրորդ Կողմի՝ առանց Բացահայտող Կողմի նախնական գրավոր համաձայնության:
10.2. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար՝ առնվազն նույն չափով խնամքով, որով վարվում է իր սեփական գաղտնի տեղեկատվության հետ։ Գաղտնի տեղեկատվությանը հասանելիություն կտրամադրվի միայն յուրաքանչյուր Կողմի այն Ներկայացուցիչներին, որոնց համար դա անհրաժեշտ է Պայմանագրի կատարման հետ կապված իրենց պաշտոնական պարտավորությունները կատարելու նպատակով: Գաղտնի տեղեկատվությունը միշտ մնում է Բացահայտող Կողմի սեփականությունը և չի կարող պատճենահանվել կամ այլ կերպ վերարտադրվել առանց նրա նախնական գրավոր համաձայնության։
10.3. Գաղտնի տեղեկատվությունը չբացահայտելու պարտավորությունը չի տարածվում այն տեղեկատվության վրա, որը (յուրաքանչյուր դեպքում՝ համապատասխան ապացույցների առկայության դեպքում).
10.3.1. հրապարակայնորեն բացահայտվել և Բացահայտող Կողմի կողմից հանրությանը հասանելի է դարձվել՝ կամ նախքան Ստացող կողմին հայտնի դառնալը կամ դրանից հետո,
10.3.2. հայտնի է եղել Ստացող Կողմին՝ առանց դրա գաղտնիությունը պահպանելու պարտավորության, մինչև Բացահայտող Կողմի կողմից դրա բացահայտման ամսաթիվը,
10.3.3. հետագայում բացահայտվել է Ստացող Կողմին՝ դրան օրինական կերպով տիրապետող Երրորդ Կողմի կողմից՝ առանց դրա գաղտնիությունը պահպանելու պարտավորության և առանց Երրորդ Կողմի կողմից գաղտնիության պարտավորության խախտման,
10.3.4. հրապարակայնորեն բացահայտվել կամ հանրությանը հասանելի է դարձել Պայմանագրի խախտմամբ ընդունող Կողմի որևէ գործողության կամ անգործության հետ կապ չունեցող պատճառներով,
10.3.5. անկախ կերպով մշակվել է Ստացող Կողմի կողմից՝ առանց Բացահայտող Կողմի Գաղտնի տեղեկատվության օգնության, կիրառման կամ օգտագործման (որի յուրաքանչյուր իրավասու գրավոր ապացույց պետք է լինի ժամանակակից՝ նման անկախ մշակման հետ)։
10.3.6. ենթակա է բացահայտման՝ համաձայն կիրառելի օրենսդրության, նորմատիվ ակտերի, դատարանի որոշման կամ վարչական կարգադրության:
10.4. Սույն Պայմանագրով նախատեսված գաղտնիության պահպանման պարտավորություններն ուժի մեջ են մնում Պայմանագրի դադարեցումից կամ ժամկետի ավարտից հետո՝ 3 (երեք) տարի։
11. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
11.1. Եթե Հաճախորդի կողմից Ծառայություններից օգտվելը ներառում է տվյալների սուբյեկտների անձնական տվյալների մշակում, ապա Հաճախորդի կողմից Ծառայություններից օգտվելու համար կիրառվում է հետևյալ փաստաթուղթը՝ https://yango.com/legal/dpa_ads:
12. ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ։ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
12.1. (Կիրառելի իրավունք) և 12.2 (Վեճերի լուծում) կետերը կարող են տարբեր լինել՝ կախված պայմանագրի կողմ հանդիսացող Yango կազմակերպությունից, որի դրույթները կարգավորվում են ըստ երկրների հավելվածներոով։
12.1. Կիրառելի իրավունք. Պայմանագիրը, դրա կնքումը, կատարումը և լուծումը (ներառյալ դրա գոյության, վավերականության, մեկնաբանման, իրականացման կամ լուծմանվերաբերյալ ցանկացած հարց), ինչպես նաև դրանից բխող կամ դրա հետ կապված ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություն կարգավորվում և մեկնաբանվում է Անգլիայի օրենսդրությանը համապատասխան։
12.2. Վեճերի լուծում
12.2.1. Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված ցանկացած վեճի առաջացման դեպքում՝ կողմերը նախ պարտավորվում են բարեխիղճ ջանքեր գործադրել՝ այդ վեճը բանակցությունների միջոցով լուծելու համար:
12.2.2. Եթե կողմերը չեն կարողանում վեճը լուծել՝ կողմերից մեկի կողմից մյուս կողմին վեճի մասին ծանուցելու օրվանից՝ 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված ցանկացած վեճ, ներառյալ դրա գոյության, վավերականության կամ լուծման վերաբերյալ ցանկացած հարց, պետք է փոխանցվի Դուբայի միջազգային արբիտրաժային կենտրոն (DIAC) և վերջնականապես լուծվի արբիտրաժի միջոցով՝ համաձայն DIAC-ի արբիտրաժային կանոնների, որոնք ուժի մեջ են արբիտրաժի դիմումի ներկայացման օրը («Կանոններ»), և Կանոնները կհամարվեն այս կետում հղումով ներառված:
Կանոնակարգին համապատասխան նշանակվող արբիտրների թիվը մեկ արբիտր է։
Մինչդեռ, եթե վեճի առարկա գումարը գերազանցում է 20,000,000 ԱՄՆ դոլարը (քսան միլիոն ԱՄՆ դոլար), արբիտրաժային դատարանը կազմվում է երեք արբիտրից։
Արբիտրաժի իրավաբանական նստավայրը կլինի Դուբայը, իսկ արբիտրաժի լեզուն՝ անգլերենը։
12.3. Վերոնշյալից անկախ՝յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի դատական ապահովող (միջանկյալ) միջոցներ ձեռնարկել ցանկացած իրավասու իրավասության դատարաններում, և սա չի համարվում կամ մեկնաբանվում՝ որպես վերոնշյալ արբիտրաժային համաձայնագրին անհամատեղելի կամ դրանից հրաժարում:
12.4. Կողմերը պարտավորվում և համաձայն են, որ սույն Պայմանագրի վերաբերյալ իրականացվող բոլոր վարույթները կպահվեն խիստ գաղտնիության մեջ, և նման վարույթների ընթացքում բացահայտված բոլոր տեղեկությունները կօգտագործվեն բացառապես նման վարույթների նպատակների համար:
13. ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՐՈՒՅԹ
13.1. Yango-ն իր ցանկացած գործունեության մեջ առաջնորդվում է բիզնես էթիկայի բարձր չափորոշիչներով։ Yango-ն ակնկալում է, որ իր կապալառուները համապատասխանեն Yango-ի մատակարարների վարքագծի կանոնակարգով նախատեսված գործարար վարքագծի սկզբունքներին: Yango-ի մատակարարների վարքագծի կանոնակարգի պատճենը հասանելի է Yango-ի հարթակի կորպորատիվ բաժնում՝ հետևյալ հասցեով.
https://yango.com/legal/supplier_code_of_conduct
13.2. Կողմերը պահպանում են կիրառելի հակակոռուպցիոն օրենսդրությունը:
Սույնով Կողմերն ընդունում և հաստատում են իրենց կազմակերպություններում կաշառակերության և կոռուպցիայի նկատմամբ լիակատար անհանդուրժողականության քաղաքականության առկայությունը, որը նախատեսում է կոռուպցիայի ցանկացած դրսևորման և խրախուսական վճարումների (օգնության համար վճարումներ) լիակատար արգելք։
Կողմերը, նրանց փոխկապակցված անձինք, աշխատողները, ինչպես նաև միջնորդներն ու ներկայացուցիչները, ովքեր ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեն Կողմերի կողմից պարտավորությունների կատարմանը (այդ թվում՝ գործակալներ, կոմիսիոն գործակալներ, մաքսային բրոքերներ և այլ երրորդ անձինք), իրավունք չունեն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընդունել, վճարել, առաջարկել վճարել և թույլատրել (արտոնել) որևէ դրամական միջոցների վճարում/ ստացում կամ որևէ արժեքի (այդ թվում ՝ ոչ նյութական) փոխանցում ուղղակի կամ անուղղակի կերպով որևէ անձի՝ գործողությունների կամ որոշումների վրա ազդելու նպատակով, այդ թվում՝ շրջանցելով օրենսդրությամբ սահմանված կարգը կամ հետապնդելով այլ ոչ իրավաչափ նպատակներ։
Սույն կետի դրույթները կողմերի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների մասին հավաստիացումներ են: Կողմերը հիմնվում են նման երաշխիքների վրա՝ Պայմանագիրը կնքելիս:
Կողմերից մեկի կողմից սույն բաժնով նախատեսված պահանջների պահպանման պարտավորությունների խախտման դեպքում՝ Կողմն իրավունք ունի միակողմանիորեն արտադատական կարգով անհապաղ հրաժարվել պայմանագրից՝ լուծման մասին գրավոր ծանուցում ուղարկելով: Պայմանագիրը համարվում է լուծված՝ մյուս Կողմի կողմից համապատասխան գրավոր ծանուցումն ստանալու օրվանից՝ 10 (տասը) օրացուցային օրը լրանալուց հետո:
Այն դեպքում, երբ Կողմը կասկածներ ունի, որ տեղի է ունեցել կամ կարող է տեղի ունենալ սույն կետի որևէ դրույթի խախտում, համապատասխան Կողմը պարտավորվում է հնարավորինս շուտ գրավոր տեղեկացնել մյուս Կողմին իր կասկածների մասին:
Կողմերը համաձայնում են, որ սույն բաժնի խախտման կամ խախտման սպառնալիքի մասին ծանուցումների համար կօգտագործեն հետևյալ հասցեները․
Yango-ին ուղղված ծանուցումների համար՝ hotline@yango.com
Հաճախորդին ծանուցման համար՝ Պայմանագրի վավերապայմաններում նշված հասցեն։
14. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14.1. Ծառայություններ մատուցելիս՝ Կողմերը պարտավորվում են պահպանել բոլոր կիրառելի օրենքները: Եթե Yango-ի և/կամ նրա Փոխկապակցված անձանց և/կամ Ծառայությունների մատուցմանը ներգրավված նրա գործընկերների նկատմամբ կիրառելի օրենսդրության համապատասխան դրույթների պատճառով սույն Պայմանագրի հետագա կատարումը դառնում է անհնար և/կամ արգելվում է, Yango-ն իրավունք ունի կասեցնել կամ դադարեցնել Ծառայությունների մատուցումը, որը ուժի մեջ կմտնի անմիջապես՝ առանց որևէ պատասխանատվության կրելու դրա համար։
14.2. Ծանուցումներ։ Պայմանագրի համաձայն պահանջվող կամ թույլատրված ցանկացած ծանուցում, տեղեկատվություն, փաստաթուղթ կամ այլ հաղորդագրություն իրավական ուժ կունենա միայն գրավոր լինելու դեպքում և կարող է մեկ Կողմի կողմից մյուս Կողմին ուղարկվել հետևյալ եղանակներից որևէ մեկով՝ (1) էլեկտրոնային փոստով՝ համապատասխան Կողմին՝ Ծառայության Պատվերում նշված հասցեով, կամ (2) գրանցված սուրհանդակային ծառայության միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ (գ) Հաճախորդի ինտերֆեյսի միջոցով (եթե ստացողը Հաճախորդն է):
Ծանուցումը և փաստաթղթերը համարվում են Կողմի կողմից ստացված՝ եթե ուղարկվում են էլեկտրոնային փոստով՝ ուղարկելուց հետո հաջորդ աշխատանքային օրը, եթե ուղարկվում են սուրհանդակային ծառայությամբ՝ առաքման կտրոնի համաձայն առաքման օրը, եթե ուղարկվում են Հաճախորդի ինտերֆեյսի միջոցով՝ ծանուցումը դրանցում տեղադրելու օրը։
Կողմերից յուրաքանչյուրը կարող է ժամանակ առ ժամանակ փոխել ծանուցումներ ստանալու համար նշանակված անձին կամ նրա հասցեն՝ փոփոխության մասին մյուս Կողմին ծանուցելով սույն կետի համաձայն։
14.3. Փոփոխությունների կատարում։ Yango-ն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել MSA-ում, Yango Ծառայությունների մատուցման հատուկ պայմաններում և Քաղաքականության մեջ, ներառյալ այն դեպքերում, երբ Ծառայություններում փոփոխություններ են տեղի ունենում կամ երբ նման փոփոխություններ են պահանջվում Yango-ի նկատմամբ կիրառելի օրենքներով կամ նորմատիվ պահանջներով, ինչպես նաև անվտանգության կամ խարդախությունից պաշտպանության նկատառումներից ելնելով՝ թարմացված տարբերակը հրապարակելով Yango-ի կայքում, որը հասանելի է Հաճախորդին։ Հաճախորդի վրա էականորեն ոչ բարենպաստ ազդեցություն ունեցող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այդ փոփոխությունների մասին էլեկտրոնային փոստով, հաղորդագրությամբ, Yango կայքում հրապարակմամբ կամ Yango-ի կողմից նպատակահարմար համարվող այլ միջոցներով ծանուցումից հետո՝ թարմացված պայմանների ուժի մեջ մտնելու ամսաթվով, եթե դրանց հրապարակման պահին նշված չէ նման փոփոխությունների ուժի մեջ մտնելու այլ ամսաթիվ: Yango-ն, իր բացառիկ հայեցողությամբ, կարող է Հաճախորդին ծանուցումներ տրամադրել ոչ էական փոփոխությունների մասին: Ցանկացած փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո Հաճախորդի կողմից Ծառայություններից կամ Հարթակից շարունակական օգտագործումը համարվում է դրանց ընդունում:
Եթե որևէ փոփոխություն անընդունելի է Հաճախորդի համար, Հաճախորդը սույնով ընդունում և համաձայնում է, որ իրեն հասանելի միակ միջոցը Պայմանագրի լուծումն է՝ Գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Նման դադարեցումը ուժի մեջ կմտնի Yango-ի կողմից այն ստանալու օրվանից՝ 30 (երեսուն) օրացուցային օր հետո, ընդ որում, ներկայիս փոփոխությունից առաջ եղած պայմաններն ու դրույթները կմնան Պայմանագրի մաս միջանկյալ ժամանակահատվածում, եթե նոր փոփոխությունները պարտադիր չեն գործող օրենքներին կամ նորմատիվ ակտերին համապատասխանելու համար, որի դեպքում՝ նոր փոփոխություններն ուժի մեջ կմտնեն անմիջապես։
14.4. Զիջում. Հաճախորդի՝ Պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները, կամ դրանց որևէ մասը, չեն կարող փոխանցվել ենթակապալով կամ Հաճախորդի կողմից փոխանցվել երրորդ կողմի՝ առանց Yango-ի նախնական գրավոր համաձայնության: Հաճախորդը պատասխանատու է նման համաձայնության առկայության հաստատման համար:
Հաճախորդն ուղղակիորեն և անհետկանչելիորեն համաձայն է, որ (i) Yango-ի իրավունքներն ու պարտավորությունները, որոնք սահմանված են Պայմանագրով, ողջ Պայմանագիրը կամ դրա որևէ մասը, կարող է Yango-ի կողմից զիջվել և/կամ փոխանցվել երրորդ կողմերին՝ առանց Հաճախորդի որևէ հաստատման, և (ii) նման ցանկացած զիջումից հետո Yango-ի՝ նման կերպ զիջված բոլոր իրավունքներն ու պարտավորությունները դառնում են իրավահաջորդի իրավունքները կամ պարտավորությունները, և որ Yango-ի ցանկացած փոխանցված պարտավորություն կարող է իրավահաջորդի (իրավահաջորդի) կողմից պահանջվել Հաճախորդից։
Այն դեպքում, եթե որևէ կիրառելի օրենսդրություն պահանջում է, որ Հաճախորդը համաձայնություն տա Yango-ի իրավունքների և/կամ պարտավորությունների զիջմանը կամ փոխանցմանը Պայմանագրով, սույն կետը համարվում է Հաճախորդի կողմից նման հաստատում:
Yango-ն Հաճախորդին կծանուցի Պայմանագրով նախատեսված որևէ իրավունքի կամ պարտավորության փոխանցումից առաջ՝ փոխանցման ամսաթվից առնվազն հինգ (5) օրացուցային օր առաջ: Հաճախորդն իրավասու է լուծել Պայմանագիրը՝ տեղեկացումից հետո հինգ (5) օրացուցային օրվա ընթացքում Գրավոր ծանուցում տրամադրելով, եթե Հաճախորդը չի համաձայնում փոխանցմանը:
Դրույթների բաժանելիություն։ Եթե MSA-ի կամ Yango-ի Ծառայությունների մատուցման հատուկ պայմանների մեկ կամ մի քանի դրույթ որևէ պատճառով անօրինական կամ անվավեր է ճանաչվում, նման անվավերությունը չի ազդի մնացած որևէ դրույթի վավերականության վրա, և Պայմանագիրը կմեկնաբանվի այնպես, կարծես այն չի պարունակել նման անվավեր դրույթ։
14.6. Իրավունքներից հրաժարում։ Պայմանագրի որևէ դրույթից հրաժարումը վավեր կլինի միայն այն դեպքում, եթե այն կազմվել է Գրավոր և կիրառել կլինի միայն այն կոնկրետ դեպքի և միջադեպի նկատմամբ, որի վերաբերյալ տեղի է ունենում հրաժարումը։ Կողմերից որևէ մեկի կողմից Պայմանագրի խիստ կատարման կամ դրա որևէ պայմանի կիրառման վրա չպնդելը չի կարող համարվել որևէ իրավունքից, խոստումից կամ պայմանից հրաժարում, որը կշարունակի գործել ամբողջ ուժով:
14.7. Պայմանագիրը կնքված է բացառապես Կողմերի, այդ թվում՝ MSA-ի 5.3 բաժնի համաձայն լիցենզավորված Yango-ի Փոխկապակցված Անձանց, ինչպես նաև նրանց համապատասխան թույլատրված իրավահաջորդների օգտին: Բացառությամբ նախորդ նախադասության, ոչ մի անձ, որը չի հանդիսանում սույն Պայմանագրի կողմ, իրավունք չունի 1999 թվականի «Պայմանագրերի (Երրորդ կողմերի իրավունքներ) մասին» օրենքի համաձայն կիրառել այս Պայմանագրի որևէ պայման:
14.8. Հեշտ հասկանալի լինելու համար՝ Պայմանագիրը կարող է տրամադրվել այլ լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով: Անգլերեն տարբերակի և այլ լեզվով (այդ թվում՝ ռուսերեն) տարբերակի միջև որևէ հակասության կամ անհամապատասխանության դեպքում՝ գերակայում է անգլերեն տարբերակը:
ԸՍՏ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ՝ YANGO ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԿ ՀԱՄԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
Ծառայության պատվերի/հավելվածի/առաջարկի պայմաններում դուք կգտնեք Ծառայությունները մատուցողին: Դա Yango Group ընկերությունն է, որի հետ դուք կնքում եք Ծառայությունների պայմանագիրը:
Կիրառելի օրենքի ընտրությունը, վեճերի լուծման վայրը, որոշակի կոնկրետ հասկացություններ և այլ կարևոր դրույթներ, որոնց առանձնահատկությունը կախված է տարածաշրջանից, կախված են այն կոնկրետ Yango ընկերությունից, որի հետ դուք պայմանագիր եք կնքում, և նշված են սույն Հավելվածում՝ըստ երկրների։
ՉԻԼԻ
Եթե դուք պայմանագիր եք կնքել Modern Digital Solutions SpA (Չիլի) ընկերության հետ, ապա հետևյալ դրույթները գերակայում են են MSA-ի ընդհանուր պայմանների նկատմամբ.
1. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
«Տվյալների պաշտպանության օրենսդրություն» (Data Protection Laws) նշանակում է Կողմերի նկատմամբ կիրառելի ցանկացած օրենք, որը վերաբերում է ֆիզիկական անձանց տվյալների պաշտպանությանը կամ գաղտնիության պահպանմանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, տվյալների պաշտպանության ԵՄ ընդհանուր կանոնակարգը (Կանոնակարգ (ԵՄ) 2016/679) («GDPR»), GDPR-ը, ինչպես այն ներառվել է Մեծ Բրիտանիայի ներքին օրենսդրության մեջ 2018 թվականի Եվրոպական Միության (Ելքի) մասին օրենքի 3-րդ բաժնով (ներառյալ Մեծ Բրիտանիայի կամ դրա մի մասի օրենքներով ժամանակ առ ժամանակ կատարված ցանկացած հետագա փոփոխություններ կամ լրացումներ), Մեծ Բրիտանիայի 2018 թվականի տվյալների պաշտպանության մասին օրենքը, 2020 թվականի Շվեյցարիայի տվյալների պաշտպանության մասին օրենքը, Կալիֆոռնիայի գաղտնիության իրավունքների մասին օրենքը (CPRA), Չիլիի թիվ 19.628 օրենքը (փոփոխված թիվ 21.719 օրենքով), ներառյալ ժամանակ առ ժամանակ կատարված ցանկացած հետագա փոփոխություններ կամ կանոնակարգեր:
4.4. Հաշվետվություն
4.4.2. Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում Yango-ն կուղարկի Չիլիի կանոնների համաձայն դուրս գրված հաշիվ (Factura Electronica)՝ համապատասխան Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մատուցված ծառայությունների համար:
Հաշիվը (Factura Electronica) կուղարկվի Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին (հաշվարկային հասցե), որը նշված է Ծառայության Պատվերում: Հաշիվը (Factura Electronica) համարվում է Հաճախորդի կողմից ստացված՝ ուղարկվելուց հետո՝ հաջորդ աշխատանքային օրը:
4.9. Հարկեր և այլ պարտադիր վճարումներ։
4.9.1. Յուրաքանչյուր Կողմ միանձնյա պատասխանատվություն է կրում հարկերի հաշվարկման և վճարման համար՝ համաձայն կիրառելի օրենսդրության։
4.9.2. Yango-ին ծառայությունների համար վճարման ենթակա վարձատրությունը ենթակա է ԱԱՀ-ով հարկման՝ համաձայն Չիլիի հարկային օրենսդրության: Կասկածներից խուսափելու համար՝ վարձատրությունը պետք է Հաճախորդի կողմից վճարվի ամբողջությամբ՝ առանց որևէ հարկի, վճարի, տուրքի և/կամ այլ վճարումների հաշվանցման: Եթե օրենքը Հաճախորդին պարտավորեցնում է վճարել Yango-ին որպես եկամուտ ստացողի վճարման ենթակա որևէ այլ հարկ, վճար, տուրք և/կամ այլ վճարում, ապա Հաճախորդի կողմից վճարման ենթակա ընդհանուր գումարը պետք է ավելացվի այնպես, որ Yango-ի կողմից ստացված զուտ գումարը հավասար լինի MSA-ի 4.2 բաժնի համաձայն հաշվարկված գումարին:
12.ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
12.1.Կիրառելի իրավունք. Պայմանագիրը, դրա կնքումը, կատարումը և լուծումը (ներառյալ դրա գոյության, վավերականության, մեկնաբանման, իրականացման կամ լուծմանվերաբերյալ ցանկացած հարց), ինչպես նաև դրանից բխող կամ դրա հետ կապված ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություն կարգավորվում և մեկնաբանվում է Չիլիի օրենսդրությանը համապատասխան։
12.2. Վեճերի լուծում
12.2.1. Պայմանագրի հետ կապված ցանկացած վեճի առաջացման դեպքում՝ կողմերը նախ պարտավորվում են բարի կամքով փորձել լուծել վեճը բանակցությունների միջոցով:
12.2.2. Եթե կողմերը չեն կարողանում վեճը լուծել՝ կողմերից մեկի կողմից մյուս կողմին վեճի մասին ծանուցելու օրվանից՝ 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված ցանկացած վեճ, ներառյալ դրա գոյության, վավերականության կամ լուծման վերաբերյալ ցանկացած հարց, ենթակա է լուծման կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշանակված խառը արբիտրի կողմից՝ համաձայն Սանտյագոյի Առևտրի պալատի (A.G.) Սանտյագոյի Արբիտրաժային և Միջնորդական Կենտրոնի գործող Արբիտրաժային ընթացակարգի կանոնների։ Արբիտրը վեճի էության վերաբերյալ որոշում է կայացնում որպես ad litem արբիտր (արբիտր, որը վեճերը լուծում է իրավունքի կանոններին համապատասխան), բայց ընթացակարգային հարցերում ունի ex aequo et bono արբիտրի լիազորություններ (արբիտր, որը գործերը լուծում է արդարության սկզբունքներին համապատասխան): Նման համաձայնության բացակայության դեպքում՝ կողմերը Սանտյագոյի Առևտրի պալատին տալիս են հատուկ, անհետկանչելի լիազորություն՝ կողմերից մեկի գրավոր դիմումի հիման վրա Սանտյագոյի Արբիտրաժային և Միջնորդական Կենտրոնի արբիտրաժային մարմնի անդամներից խառը արբիտր նշանակելու համար: Արբիտրի նշանակման վերաբերյալ կողմերի միջև համաձայնության բացակայությունը ենթադրվում է այն փաստի հիման վրա, որ կողմերից մեկը ներկայացրել է վերը նշված դիմումը: Արբիտրի որոշումները ենթակա չեն բողոքարկման, և կողմերն ուղղակիորեն հրաժարվում են նման միջոցներից օգտվելու ցանկացած իրավունքից: Արբիտրն առանձնահատուկ կերպով լիազորվում է լուծելու իր իրավասության, ընդատության կամ երկուսի հետ կապված ցանկացած հարց:
14. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14.8. Սույն MSA-ը կազմված է անգլերեն և իսպաներեն լեզուներով: Անհամապատասխանությունների դեպքում՝ գերակայում է իսպաներեն տարբերակը:
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե դուք պայմանագիր եք կնքել Air Smart Advertising Solutions FZ-LLC (Դուբայ Մեդիա Սիթի, ԱՄԷ) ընկերության հետ, ապա հետևյալ դրույթները գերակայում են MSA-ի ընդհանուր պայմանների նկատմամբ.
4.4.2. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում Yango-ն կուղարկի Արաբական Միացյալ Էմիրությունների կանոնների համաձայն դուրս գրված հաշիվ և համապատասխան Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մատուցված ծառայությունների Էլեկտրոնային հաշվետվություն:
Հաշիվը և Էլեկտրոնային հաշվետվությունը կուղարկվեն Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին (հաշվարկային հասցե), որը նշված է Ծառայության Պատվերում: Հաշիվը և Էլեկտրոնային հաշվետվությունը համարվում են Հաճախորդի կողմից ստացված՝ ուղարկվելուց հետո՝ հաջորդ աշխատանքային օրը:
Եթե Հաճախորդը Միացյալ Արաբական Էմիրություններում որպես ԱԱՀ վճարող գրանցված ընկերություն է, Հաճախորդի պարտավորությունն է Հաշվետու ժամանակաշրջանի մեկնարկից առաջ Yango-ին տրամադրել հարկ վճարողի հաշվառման համարը (TRN)՝ ապահովելու համար, որ Հաճախորդի TRN-ը նշված լինի մատուցված ծառայությունների հաշվում:
ԲՈԼԻՎԻԱ
Եթե դուք պայմանագիր եք կնքել RideTech Bol S.R.L.-ի հետ, հետևյալ դրույթները գերակայում են MSA-ի ընդհանուր պայմանների և դրույթների նկատմամբ.
4.4. Հաշվետվություն
4.4.2. Հաշվետու ժամանակաշրջանի ավարտին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրվանից ոչ ուշ Yango-ն կուղարկի Բոլիվիայի կանոնների համաձայն դուրս գրված հաշիվ (Factura Digital)՝ համապատասխան Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մատուցված ծառայությունների համար:
Հաշիվը (Factura Digital) Հաճախորդին կփոխանցվի Պետական հաշվարկային համակարգի միջոցով։ Հաշիվը (Factura Digital) համարվում է Հաճախորդի կողմից ստացված՝ ուղարկվելուց հետո՝ հաջորդ աշխատանքային օրը:
4.9. Հարկեր և այլ պարտադիր վճարումներ
4.9.1. Յուրաքանչյուր Կողմ միանձնյա պատասխանատվություն է կրում հարկերի հաշվարկման և վճարման համար՝ համաձայն կիրառելի օրենսդրության։
4.9.2. Yango-ին Ծառայությունների համար վճարվող վարձատրությունը ենթակա է ԱԱՀ-ով հարկման՝ համաձայն Բոլիվիայի հարկային օրենսդրության: Կասկածներից խուսափելու համար՝ սույնով պարզաբանվում է, որ հաշիվներում նշված գներն արդեն իսկ ներառում են օրենքով պահանջվող բոլոր հարկերը, ներառյալ ԱԱՀ-ն: Հաշվի գումարը կլինի Հաճախորդի կողմից վճարման ենթակա վերջնական գումարը՝ արտահայտված Բոլիվիանոսով (BOB), և ենթարկա չէ որևէ հարկային նվազեցման՝ հարկերի, վճարների, տուրքերի և/կամ այլ վճարումների համար, եթե այլ բան համաձայնեցված չէ համապատասխան Ծառայության Պատվերում:
12.ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
12.1.Կիրառելի իրավունք. Պայմանագիրը, դրա կնքումը, կատարումը և լուծումը (ներառյալ դրա գոյության, վավերականության, մեկնաբանման, իրականացման կամ լուծմանվերաբերյալ ցանկացած հարց), ինչպես նաև դրանից բխող կամ դրա հետ կապված ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություն կարգավորվում և մեկնաբանվում է Բոլիվիայի օրենսդրությանը համապատասխան։
12.2.Վեճերի լուծում
12.2.1. Պայմանագրի հետ կապված ցանկացած վեճի առաջացման դեպքում՝ կողմերը նախ պարտավորվում են գործադրել բարեխիղճ ջանքեր՝ վեճը բանակցությունների միջոցով լուծելու համար:
12.2.2. Եթե կողմերը չեն կարողանում լուծել վեճը՝ վեճի առաջացման մասին կողմերից մեկի կողմից ծանուցման օրվանից՝ 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, Պայմանագրից բխող կամ դրան վերաբերող ցանկացած վեճ, ներառյալ դրա գոյության, վավերականության կամ դադարեցման հարցերը, լուծվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշանակված խառը արբիտրի կողմից՝ համաձայն Լա-Պաս քաղաքում գտնվող Բոլիվիայի Ազգային Առևտրի Պալատի Հաշտեցման և Արբիտրաժի Կենտրոնի գործող Արբիտրաժային ընթացակարգի կանոնների, համաձայն դրա կանոնների, որոնց կողմերը համաձայնում են և հայտարարում են, որ կարդացել են: Կողմերը նաև համաձայնում են Արբիտրի նշանակմանը, որը կարող է իրականացվել Ազգային Առևտրի Պալատի Հաշտեցման և Արբիտրաժային Հանձնաժողովի կողմից: Նմանապես, կողմերը հստակորեն հայտարարում են արբիտրաժային որոշումը կատարելու իրենց պարտավորության մասին:
14.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14.8. Սույն MSA-ը կազմված է անգլերեն և իսպաներեն լեզուներով: Անհամապատասխանությունների դեպքում՝ գերակայում է իսպաներեն տարբերակը:
ԹՈՒՐՔԻԱ
Եթե դուք պայմանագիր եք կնքել Büyük Reklam Çözümleri Limited Şirketi (Թուրքիա) ընկերության հետ, ապա հետևյալ դրույթները գերակայում են MSA-ի ընդհանուր պայմանների նկատմամբ.
«Տվյալների պաշտպանության օրենսդրություն» (Data Protection Laws) նշանակում է Կողմերի նկատմամբ կիրառելի ցանկացած օրենք, որը վերաբերում է ֆիզիկական անձանց տվյալների պաշտպանությանը կամ գաղտնիության պահպանմանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, տվյալների պաշտպանության ԵՄ ընդհանուր կանոնակարգը (Կանոնակարգ (ԵՄ) 2016/679) («GDPR»), GDPR-ը, ինչպես այն ներառվել է Մեծ Բրիտանիայի ներքին օրենսդրության մեջ 2018 թվականի Եվրոպական Միության (Ելքի) մասին օրենքի 3-րդ բաժնով (ներառյալ Մեծ Բրիտանիայի կամ դրա մի մասի օրենքներով ժամանակ առ ժամանակ կատարված ցանկացած հետագա փոփոխություններ կամ լրացումներ), Մեծ Բրիտանիայի 2018 թվականի տվյալների պաշտպանության մասին օրենքը, 2020 թվականի Շվեյցարիայի տվյալների պաշտպանության մասին օրենքը, Կալիֆոռնիայի սպառողների գաղտնիության մասին 2018 թվականի օրենքը և Թուրքիայի անձնական տվյալների պաշտպանության մասին թիվ 6698 օրենքը։
«Հաշիվ»/«Fatura» նշանակում է էլեկտրոնային ձևաչափով փաստաթուղթ, որը տեղեկատվություն է պարունակում Yango-ի կողմից Հաշվետու ժամանակաշրջանում մատուցված Ծառայությունների, այդ Ծառայությունների ծավալի և բովանդակության, ինչպես նաև դրանց մատուցման համար Yango-ի կողմից վճարվող վարձատրության չափի մասին։
4.ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎՃԱՐՈՒՄ. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
4.3. Պայմանագրի կատարման նպատակներով, այդ թվում՝ մատուցված ծառայությունների շրջանակը և վճարման ենթակա վարձատրության չափը որոշելու համար՝ Yango-ի վարձատրությունը պետք է նշված լինի համապատասխան հաշվի մեջ (Ֆատուրա) և որոշվի Վիճակագրության հիման վրա: Կիրառման ենթակա են բացառապես Yango-ի կողմից հավաքված Վիճակագրության տվյալները: Yango-ն չի ընդունում և Պայմանագրի համաձայն՝ չի կիրառում որևէ այլ չափման համակարգ կամ որևէ տեսակի վիճակագրություն:
4.4. Հաշվետվություն
4.4.2. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում Yango-ն կուղարկի Թուրքիայի Հանրապետության կանոնների համաձայն դուրս գրված Հաշիվ/Fatura՝ համապատասխան Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մատուցված ծառայությունների համար:
Հաշիվը/Fatura-ն կուղարկվի Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին (հաշվարկային հասցե), որը նշված է Պատվերում և կհամարվի Հաճախորդի կողմից ստացված՝ ուղարկվելուց հետո՝ հաջորդ աշխատանքային օրը:
4.9. Հարկեր և այլ պարտադիր վճարներ
4.9.2. Yango-ին ծառայությունների համար վճարման ենթակա վարձատրությունը ենթակա է ԱԱՀ-ի՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» թիվ 3065 օրենքով և Թուրքիայի Հանրապետության կարգավորող իրավական ակտերով սահմանված դրույքաչափով հարկման, եթե գործող օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։ Նշված ԱԱՀ-ն ավելացվում է Վիճակագրության հիման վրա որոշված գումարին։Կասկածներից խուսափելու համար՝ վարձատրությունը պետք է Հաճախորդի կողմից վճարվի ամբողջությամբ՝ առանց որևէ հարկի, վճարի, տուրքի և/կամ այլ վճարումների հաշվանցման: Եթե օրենքը Հաճախորդին պարտավորեցնում է վճարել Yango-ին որպես եկամուտ ստացողի վճարման ենթակա որևէ այլ հարկ, վճար, տուրք և/կամ այլ վճարում, ապա Հաճախորդի կողմից վճարման ենթակա ընդհանուր գումարը պետք է ավելացվի այնպես, որ Yango-ի կողմից ստացված զուտ գումարը հավասար լինի MSA-ի 4.2 բաժնի համաձայն հաշվարկված գումարին:
Հաճախորդը պարտավոր է Yango-ի պահանջով՝ Yango-ին տրամադրել Հաճախորդի հարկային կարգավիճակը և ռեզիդենտությունը հաստատող փաստաթղթերի պատշաճ կերպով վավերացված պատճենները: Yango-ն իրավունք ունի չսկսել ծառայությունների մատուցումը՝ մինչև Հաճախորդի հարկային կարգավիճակը կամ ռեզիդենտությունը հաստատող փաստաթղթերը ստանալը:
4.9.3. Պայմանագրի հետ կապված դրոշմանիշային վճարը (եթե առաջանում է) պետք է վճարվի Հաճախորդի կողմից ամբողջությամբ, և Հաճախորդը պետք է Կատարողին (Contractor) տրամադրի այդ դրոշմանիշային վճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
12. ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
12.1. Կիրառելի իրավունք. Սույն Պայմանագիրը և դրանից բխող կամ դրան առնչվող ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություն կարգավորվում և մեկնաբանվում է թուրքական իրավունքին համապատասխան։
12.2.Վեճերի լուծում
12.2.1. Պայմանագրի հետ կապված ցանկացած վեճի առաջացման դեպքում՝ կողմերը նախ պարտավորվում են գործադրել բարեխիղճ ջանքեր՝ վեճը բանակցությունների միջոցով լուծելու համար:
12.2.2. Եթե Կողմերը չեն կարողանում բանակցությունների միջոցով լուծել սույն Պայմանագրի կատարումից բխող կամ դրա հետ կապված որևէ վեճ, ապա այդպիսի վեճը կարգավորվում և մեկնաբանվում է Թուրքիայի Հանրապետության օրենքներին համապատասխան։
Ստամբուլի (Չաղլայան) դատարաններն ու գործադիր իշխանությունները կունենան բացառիկ իրավասություն՝ սույն Պայմանագրի հետ կապված առաջացող ցանկացած պահանջի կամ վարույթի նկատմամբ, և Կողմերից յուրաքանչյուրը անդառնալիորեն ենթարկվում է Ստամբուլի (Չաղլայան) դատարանների և գործադիր իշխանությունների իրավասությանը։
14.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14.8. Սույն MSA-ը կազմված է անգլերեն և թուրքերեն լեզուներով: Անհամապատասխանությունների դեպքում՝ գերակայում է թուրքերեն տարբերակը:
ՊԵՐՈՒ
Եթե դուք պայմանագիր եք կնքել Delivery Technologies S.A.C. (Պերու) ընկերության հետ, ապա հետևյալ դրույթները գերակայում են MSA-ի ընդհանուր պայմանների նկատմամբ.
«Տվյալների պաշտպանության օրենսդրություն» (Data Protection Laws) նշանակում է Կողմերի նկատմամբ կիրառելի ցանկացած օրենք, որը վերաբերում է ֆիզիկական անձանց տվյալների պաշտպանությանը կամ գաղտնիության պահպանմանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով դրանով, տվյալների պաշտպանության ԵՄ ընդհանուր կանոնակարգը (Կանոնակարգ (ԵՄ) 2016/679) («GDPR»), GDPR-ը, ինչպես այն ներառվել է Մեծ Բրիտանիայի ներքին օրենսդրության մեջ 2018 թվականի Եվրոպական Միության (Ելքի) մասին օրենքի 3-րդ բաժնով (ներառյալ Մեծ Բրիտանիայի կամ դրա մի մասի օրենքներով ժամանակ առ ժամանակ կատարված ցանկացած հետագա փոփոխություններ կամ լրացումներ), Մեծ Բրիտանիայի 2018 թվականի տվյալների պաշտպանության մասին օրենքը, 2020 թվականի Շվեյցարիայի տվյալների պաշտպանության մասին օրենքը, Կալիֆոռնիայի գաղտնիության իրավունքների մասին օրենք (CPRA), Պերուի թիվ 29.733 օրենք և թիվ 016-2024-JUS Գերագույն հրամանագիր, ներառյալ հետագա ցանկացած փոփոխություն կամ նորմատիվ ակտ, որը ժամանակ առ ժամանակ ընդունվել է:
4.4. Հաշվետվություն
4.4.2. Յուրաքանչյուր Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո՝ 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում Yango-ն կուղարկի Պերուի կանոնների համաձայն դուրս գրված հաշիվ (Factura Electronica)՝ համապատասխան Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մատուցված ծառայությունների համար:
Հաշիվը (Factura Electronica) կուղարկվի Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին (հաշվարկային հասցե), որը նշված է Ծառայության Պատվերում: Հաշիվը (Factura Electronica) համարվում է Հաճախորդի կողմից ստացված՝ ուղարկվելուց հետո՝ հաջորդ աշխատանքային օրը:
4.6. Հաճախորդի վճարման պարտավորությունը
4.6.1 Հաճախորդը համաձայնում է ամսական կտրվածքով վճարել Վարձատրությունը և համապատասխան պահումը կատարելու համար վճարել դեպոզիտ՝ մինչև հաշվի դուրսգրման ամսվա 15-ը։ Որպես դեպոզիտ վճարման ենթակա գումարը հաշվարկվում է սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան և Yango-ի կողմից դուրս գրված հաշվում նշվածի համաձայն։ Վճարումը պետք է կատարվի Yango-ի բանկային հաշվին՝ պատշաճ կերպով տրամադրված տվյալների օգտագործմամբ։
4.6.2 Ծառայությունները համարվում են Հաճախորդի կողմից վճարված այն օրը, երբ համապատասխան հաշvi ամբողջ գումարը մուտքագրվում է Yango-ի բանկային հաշվին և Banco de la Nación-ի (Ազգային բանկ) պահումների հաշվին։
4.9. Հարկեր և այլ պարտադիր վճարներ
4.9.1. Յուրաքանչյուր Կողմ միանձնյա պատասխանատվություն է կրում հարկերի հաշվարկման և վճարման համար՝ համաձայն կիրառելի օրենսդրության։
4.9.2. Yango-ին Ծառայությունների համար վճարվող վարձատրությունը ենթակա է ԱԱՀ-ով հարկման՝ համաձայն Պերուի հարկային օրենսդրության: Կասկածներից խուսափելու համար՝ սույնով պարզաբանվում է, որ հաշիվներում նշված գներն արդեն իսկ ներառում են օրենքով պահանջվող բոլոր հարկերը, ներառյալ ԱԱՀ-ն: Հաշվի գումարը կլինի Հաճախորդի կողմից վճարման ենթակա վերջնական գումարը՝ արտահայտված Բոլիվիանոսով (BOB), և ենթարկա չէ որևէ հարկային նվազեցման՝ հարկերի, վճարների, տուրքերի և/կամ այլ վճարումների համար, եթե այլ բան համաձայնեցված չէ համապատասխան Ծառայության Պատվերում:
12.ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
12.1.Կիրառելի իրավունք. Պայմանագիրը, դրա կնքումը, կատարումը և լուծումը (ներառյալ դրա գոյության, վավերականության, մեկնաբանման, իրականացման կամ լուծման վերաբերյալ ցանկացած հարց), ինչպես նաև դրանից բխող կամ դրա հետ կապված ցանկացած ոչ պայմանագրային պարտավորություն կարգավորվում և մեկնաբանվում է Պերուի օրենսդրությանը համապատասխան։
12.2.Վեճերի լուծում
12.2.1. Պայմանագրի հետ կապված ցանկացած վեճի առաջացման դեպքում՝ կողմերը նախ պարտավորվում են գործադրել բարեխիղճ ջանքեր՝ վեճը բանակցությունների միջոցով լուծելու համար:
12.2.2. Եթե կողմերը չեն կարողանում վեճը լուծել՝ կողմերից մեկի կողմից մյուս կողմին վեճի մասին ծանուցելու օրվանից՝ 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում, Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված ցանկացած վեճ, ներառյալ դրա գոյության, վավերականության կամ լուծման վերաբերյալ ցանկացած հարց, ենթակա է լուծման կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշանակված խառը արբիտրի կողմից՝ համաձայն Լիմայի Առևտրի պալատի Լիմայի Արբիտրաժային և Միջնորդական Կենտրոնի գործող Արբիտրաժային ընթացակարգի կանոնների։ Արբիտրը վեճի էության վերաբերյալ որոշում է կայացնում որպես ad litem արբիտր (արբիտր, որը վեճերը լուծում է իրավունքի կանոններին համապատասխան), բայց ընթացակարգային հարցերում ունի ex aequo et bono արբիտրի լիազորություններ (արբիտր, որը գործերը լուծում է արդարության սկզբունքներին համապատասխան): Նման համաձայնության բացակայության դեպքում՝ կողմերը Լիմայի Առևտրի պալատին տալիս են հատուկ, անհետկանչելի լիազորություն՝ կողմերից մեկի գրավոր դիմումի հիման վրա Լիմայի Արբիտրաժային և Միջնորդական Կենտրոնի արբիտրաժային մարմնի անդամներից խառը արբիտր նշանակելու համար: Արբիտրի նշանակման վերաբերյալ կողմերի միջև համաձայնության բացակայությունը ենթադրվում է այն փաստի հիման վրա, որ կողմերից մեկը ներկայացրել է վերը նշված դիմումը: Արբիտրի որոշումները ենթակա չեն բողոքարկման, և կողմերն ուղղակիորեն հրաժարվում են նման միջոցներից օգտվելու ցանկացած իրավունքից: Արբիտրն առանձնահատուկ կերպով լիազորվում է լուծելու իր իրավասության, ընդատության կամ երկուսի հետ կապված ցանկացած հարց:
14.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14.8. Սույն MSA-ը կազմված է անգլերեն և իսպաներեն լեզուներով: Անհամապատասխանությունների դեպքում՝ գերակայում է իսպաներեն տարբերակը:
ՀԱՅԱՍՏԱՆ
Եթե դուք պայմանագիր եք կնքել «Տեք Սերվիսիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Հայաստան) (այսուհետ՝ «Ընկերություն») հետ, ապա հետևյալ դրույթները գերակայում են MSA-ի ընդհանուր պայմանների նկատմամբ.
4.4. Հաշվետվություններ
4.4.1. Կողմերը համաձայնում են, որ սույն Պայմանագրով Հաշվետվու ժամանակաշրջանն օրացուցային ամիսն է:
4.4.2. Յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր Հաշվետու ժամանակաշրջանի կամ Ծառայությունների մատուցման ավարտից հետո՝ 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությունը կազմում և տրամադրում է համապատասխան Հաշվետու ժամանակաշրջանում Ընկերության կողմից մատուցված Ծառայությունների հաշիվ («Հաշիվ»):
4.4.3. Ընկերությունը Հաճախորդին ուղարկում է հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության հաշիվների էլեկտրոնային համակարգի միջոցով և/կամ էլեկտրոնային փոստով՝ համաձայն Պայմանագրով սահմանված հաղորդագրությունների փոխանակման մասին դրույթների: Հաշիվը համարվում է Հաճախորդի կողմից ստացված՝ ուղարկման օրվան հաջորդող աշխատանքային օրը:
4.4.4. Ստացման օրվանից 5 (հինգ) օրացուցային օրվա ընթացքում Հաճախորդը պարտավոր է դիտարկել Հաշիվը և ստորագրված Հաշիվ վերադարձնել Ընկերությանը՝ հետևյալ կերպ.
- (i) Եթե հաշիվն ուղարկվել է համապատասխան հաշիվների էլեկտրոնային համակարգի միջոցով Հաճախորդը պարտավոր է այն վերադարձնել իր էլեկտրոնային ստորագրությամբ՝ նույն հաշիվների էլեկտրոնային համակարգի միջոցով,
- (ii) եթե հաշիվն ուղարկվել է էլեկտրոնային փոստով, Հաճախորդը պարտավոր է լիազորված անձի ստորագրությունը պարունակող լուսապատճենը վերադարձնել Պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։
Որպես այլընտրանք՝ նույն 5-օրյա (հինգօրյա) օրացուցային ժամկետում Հաճախորդը կարող է Ընկերությանն ուղարկել հաշիվը ստորագրելու պատճառաբանված գրավոր մերժում, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով։
4.4.5. Եթե վերը նշված ժամկետում Ընկերությունը Հաճախորդից չի ստանում ո՛չ ստորագրված հաշիվ, ո՛չ էլ այն ստորագրելու պատճառաբանված գրավոր մերժում, հաշիվը համարվում է Հաճախորդի կողմից հաստատված, իսկ Ծառայությունների գինը և վճարման ենթակա վարձատրությունը՝ համաձայնեցված: Նման հաշիվը համարժեք է Ծառայությունների պատշաճ մատուցումը և ընդունումը հաստատող ակտի/վկայականի և ծառայում է որպես հաշվարկների հիմք: Ընկերությունը պարտավոր չէ ընդունել կամ դիտարկել հաշվում նշված Ծառայությունների վերաբերյալ որևէ առարկություն (ներառյալ Ծառայությունների քանակի, ծավալի, արժեքի և որակի վերաբերյալ պահանջները), որոնք Հաճախորդը ներկայացրել է վերոնշյալ 5-օրյա (հինգօրյա) օրացուցային ժամկետի ավարտից հետո:
12. ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
12.1. Սույն Պայմանագրում ուղղակիորեն չնախատեսված բոլոր դեպքերում՝ Կողմերը ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։
12.2. Սույն Պայմանագրից բխող կամ դրա հետ կապված բոլոր վեճերը, որոնք չեն լուծվել խաղաղ բանակցությունների միջոցով, շահագրգիռ Կողմի կողմից պետք է փոխանցվեն իրավասու դատարանի քննարկմանը՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան:
12.3. Վեճի դատական լուծմանը պետք է նախորդի մինչդատական պրետենզիոն կարգի պահպանումը: Պահանջը ստացող կողմն ունի պահանջը ստանալու օրվանից 10 (տասը) Աշխատանքային օր՝ այն դիտարկելու և պատասխանելու համար:
14.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14.8. Սույն MSA-ը կազմված է անգլերեն և հայերեն լեզուներով: Անհամապատասխանությունների դեպքում՝ գերակայում է հայերեն տարբերակը:
14.9. Կողմերն իրավունք ունեն համապատասխան Ծառայության պատվերներում նախատեսել լրացուցիչ պատասխանատվություն և/կամ տուգանքներ (տույժեր):
14.10. Ստորագրում։ Կողմերը ճանաչում են որակավորված էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթերի իրավական ուժը և, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի, դրանք ճանաչում են որպես ձեռագիր ստորագրություններ պարունակող թղթային փաստաթղթերի համարժեք։
Կողմերը նաև համաձայնում են, որ սույն Պայմանագրով ուղեկցող փաստաթղթերը կազմելիս թույլատրվում է օգտագործել ստորագրության (ֆաքսիմիլի) ֆաքսիմիլային վերարտադրություն լիազորված անձանց կողմից: Ֆաքսիմիլի օգտագործմամբ ստորագրված փաստաթղթերը Կողմերի համար ունեն նույն իրավական ուժը և հետևանքները, ինչ ձեռագիր ստորագրություններ պարունակող փաստաթղթերը:
ՂԱԶԱԽՍՏԱՆ
Եթե Դուք պայմանագիր եք կնքել «Y. Izdeu men Jarnama» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «Ընկերություն») հետ, ապա ստորև նշված դրույթներն ունեն գերակա ուժ MSA-ի ընդհանուր պայմանների նկատմամբ․
4.4. Հաշվետվություն
4.4.1. Ամեն ամիս՝ հաշվետու ամսվա վերջին օրը և/կամ համապատասխան Հաշվի շրջանակում Ծառայությունների մատուցման ավարտից հետո, Ընկերությունը կազմում է մատուցված ծառայությունների ակտ (այսուհետ՝ «Ակտ»)՝ հաշվետու ժամանակահատվածում փաստացի մատուցված Ծառայությունների ծավալին համապատասխան, և այն ուղարկում է Հաճախորդին ոչ ուշ, քան հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում։ Միաժամանակ Ակտի հետ Կատարողը դուրս է գրում էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր ЭСФ տեղեկատվական համակարգում, ամսաթվով՝ ոչ շուտ, քան Ակտի կազմման ամսաթիվը, և ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օրացուցային օր Ակտի կազմման ամսաթվից հետո։
4.4.2. Ակտն Ընկերության կողմից ուղարկվում է Հաճախորդին փոստով՝ միաժամանակ Պայմանագրով սահմանված հաղորդագրությունների փոխանակման կարգին համապատասխան Ակտի պատճենն էլեկտրոնային փոստով ուղարկելով։
4.4.3. Կողմերը համաձայնում են, որ Ակտի պատճենը, որն Ընկերությունը ուղարկել է Հաճախորդին էլեկտրոնային փոստով, Հաճախորդի կողմից կիրառվում է Ծառայությունների ընդունման գործընթացում մինչև Ակտի բնօրինակը ստանալու պահը։ Էլեկտրոնային փոստով ուղարկված Ակտի պատճենի ստացման ամսաթիվ է համարվում ուղարկման օրվան հաջորդող աշխատանքային օրը։
4.4.4. Հաճախորդը պարտավոր է հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 13 (տասներեք) օրացուցային օրվա ընթացքում ստորագրել Ակտը կամ ներկայացնել հիմնավորված գրավոր առարկություններ։
4.4.5. Կողմերը սահմանում են, որ Ծառայությունները համարվում են Ընկերության կողմից պատշաճ կերպով մատուցված և Հաճախորդի կողմից ընդունված՝ Ակտում նշված ծավալով, իսկ Ակտը համարվում է վավեր նույնիսկ միայն Ընկերության կողմից ստորագրված լինելու դեպքում, եթե հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 13 (տասներեք) օրացուցային օրվա ընթացքում Ընկերությունը Հաճախորդից չի ստացել հիմնավորված գրավոր առարկություններ։ Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո Ծառայությունների թերությունների վերաբերյալ պահանջներ, այդ թվում՝ քանակի (ծավալի), արժեքի կամ որակի մասով, չեն ընդունվում։
1. ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔ։ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ
12.1. Սույն Պայմանագրով չկարգավորված դեպքերում Կողմերը ղեկավարվում են Ղազախստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։
12.2. Պայմանագրից, դրա կատարման կամ դրա հետ կապված բոլոր վեճերն ու տարաձայնությունները Կողմերը ձգտում են կարգավորել բանակցությունների միջոցով։ Եթե բանակցությունների արդյունքում Կողմերը փոխադարձաբար ընդունելի լուծման չեն հասնում, վեճը ենթակա է քննության Ալմաթի քաղաքի Մասնագիտացված միջշրջանային տնտեսական դատարանում։
1. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
14.8. Սույն MSA-ը կազմված է ռուսերեն և անգլերեն լեզուներով, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ։ Տեքստերի միջև հակասության դեպքում առաջնահերթությունը տրվում է ռուսերեն տարբերակին։
14.9. Կողմերի լրացուցիչ պատասխանատվությունը կարող է սահմանվել համապատասխան Ծառայությունների մատուցման պատվերներում (հայտերում)։
Հրապարակման ամսաթիվ՝ 22.09.2026թ.
Փաստաթղթի նախորդ տարբերակը: https://yango.com/legal/msa_terms/hy/01072026